Մենք այն ուժն ենք, որը կկարողանա մարտահրավեր նետել իշխանությանը և փոփոխությունններ բերել մեր մայրաքաղաքին, իսկ հետո նաև ամբողջ երկրին: Մենք ՔՊ-ի միակ մրցակիցն ենք, և այսօրվա քաղաքական հետապնդումները մեր ներկայացուցիչների հանդեպ հենց այդ վախերով են պայմանավորված:
Այսօր Երևանին առաջարկվող մեր ծրագրերը այնքան միաժամանակ և տպավորիչ են ու պրակտիկ առումով իրականանալի կարճ ժամանակահատվածում, որ պարզապես լավ իմաստով շանս չեն տալիս երևանցիներին չընդունել մեր առաջարկները:
Մենք նկատում ենք՝ միայն ճոպանուղու ու Երիտասարդության պալատի նախագծերը մեծ ոգևորություն են առաջացնում երևանցիների շրջանում: Նման ծրագրերով անհնար է չհավակնել հաղթանակի առաջիկա ընտրություններում։