Պայթյուն հարսանիքի ժամանակ։ Զոհերի թիվը հասել է երեք տասնյակի
ԱշխարհԹուրքիայի հարավում գտնվող Գազիանթեփ քաղաքում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 30-ի, վիրավորվել է մոտ 100 մարդ, փոխանցում է CNN Turk-ը:
Հիշեցնենք, որ միջադեպը տեղի էր ունեցել շաբաթ օրը` հարսանեկան արարողության ժամանակ:
Թուրքիայի կառավարությունը հայտարարել էր, որ ահաբեկչությունն իրականացրել է կին մահապարտը:
Ահաբեկչական ոչ մի խմբավորում դեռևս չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը: