ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը
ԱմենաընթերցվածԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ դեսպան Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) հայտարարություն են տարածել, որում մասնավորապես ասվում է.
«ՀՀ-ի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների, ինչպես նաև այլ աղբյուրների զեկույցների համաձայն՝ փետրվարի 25-ի վաղ առավոտյան շփման գծում հրադադարի լուրջ խախտում է արձանագրվել, ինչի հետևանքով զոհեր են եղել: Մի քանի դի մնացել է չեզոք գոտում: Կողմերը հարձակման մեջ միմյանց են մեղադրում:
Համանախագահները կոչ են անում կողմերին ծանր զինատեսակները, որոնք ավելի վաղ մոտեցրել էին շփման գծին, վերադարձնել նախնական դիրքեր, և թույլ տալ դուրս բերել դիերը՝ ըստ նախօրեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գրասենյակի միջնորդությամբ ձեռք բերված համաձայնության:
Համանախագահները կողմերին կոչ են անում զերծ մնալ ուժի կիրառումից»: