Մասսայական սպանություն Ալաբամայում․ 5 զոհ կա
ԱշխարհԱՄՆ Ալաբամա նահանգի Սիթրոնել քաղաքում սպանվել է 5 մարդ: Այս մասին հայտնում է Al.com տեղական պարբերականը:
Ինչպես հայտնել է ոստիկանության տեղի բաժանմունքի ներկայացուցիչը՝ զոհվածների թվում եղել է հղի կին: Զանգվածային սպանության կասկածյալը ձերբակալված է:
Դեպքի վայրում շարունակում են աշխատել ոստիկանները, սակայն դեռևս հայտնի չեն ոչ հանցագործության դրդապատճառները, ոչ սպանության միջոցները: