Իշխանությունը կազինո է խաղում` տանուլ տալով Հայաստանն ու Արցախը. Մեսրոպ Առաքելյան
Քաղաքականություն«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Իշխանությունը կարծես կազինոյում է խաղում` անհաջողակ խաղամոլի նման անընդհատ պարտվելով, բայց խաղը, այնուամենայնիվ, շարունակելով։
Եվ այդ խաղամոլության արդյունքում տանուլ են տալիս Հայաստանն ու Արցախը։ Ստեղծված պայմաններում միայն լիակատար իշխանափոխությունը կարող է փոխել իրավիճակը։
Այս առումով Երևանի ավագանու առաջիկա ընտրությունները բացառիկ հնարավորություն են երկրում իշխանափոխության հիմքերը ամուր դնելու համար: «Ապրելու երկիրը» հենարան է նախկիններին ու գործողներին մերժելու համար: Մենք ապագա իշխանությունն ենք։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ մեկնաբանությունում։