Հայերեն


Միջազգայի՞ն, թե՞ բազմազգ խաղաղապահներ. «Արարատյան ալյանսի» ինստիտուտիանդրադարձը՝ անցնող շաբաթվա իրադարձություններին

Հասարակություն

Արայիկ Հարությունյանի նստացույցը

Անցնող շաբաթվա ներհայաստանյան իրադարձությունները հիմնականում պայմանավորված էին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ հուլիսի 17-ի հեռուստաուղերձով, որտեղ նա հայտարարեց, որ միանում է Ստեփանակերտի հանրահավաքին և նստացուց է հայտարարում: Իհարկե, Արայիկ Հարությունյանն իր ուղերձում դիմել էր ամբողջ աշխարհին, բոլոր միջազգային կառույցներին՝ Արցախի տոտալ շրջափակումը մեղմելու և քիչ թե շատ «տանելի պայմաններ ապահովելու» ակնկալիքով, բայց ինչպես անմիջապես նկատվեց ընդդիմադիր քաղաքական և փորձագիտական շրջանակների կողմից, Արցախի ղեկավարի ուղերձում բացակայում էր ՀՀ վարաչպետը: Անկախ նրանից, թե Արայիկ Հարությունյանը որքանով է պատկերացնում Նիկոլ Փաշինյանի մեղավորության աստիճանը՝ Արցախի այսօրվա իրավիճակի համար, ուղերձում նրան անտեսելը միանշանակ չի ընդունվում: Կա՛մ Արցախի նախագահն ընդունում է, որ Նիկոլ Փաշինյանն իրենից կախված ամեն ինչ արել է և այլևս անելիք չունի, այսինքն համամիտ է պաշտոնական Երևանի վարած քաղաքականությանը, կա՛մ պետք է առանց սեթևեթանքների հայտարարի, որ այլևս ոչ մի հույս չի կապում Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի հետ ու ինքնուրույն գործողությունների է գնում: Ինչպես ցույց տվեցին հետագա զարգացումները, Արայիկ Հարությունյանը լուռ համաձայնվել է ՀՀ վարչապետի քաղաքական գծին, որը ենթադրում է գործողությունների հիմնական սլաքն ուղղել դեպի ռուս խաղաղապահները և հող նախապատրաստել Ադրբեջանի հետ ինչ-որ ինտեգրացիոն գործընթացների կամ Ստեփանակերտ-Բաքու «երկխոսության համար»: Եթե առաջին օրերին նման պնդումները որոշակի թերահավատություն էին ներշնչում, ապա շաբթվա վերջին իրադարձությունները եկան ավելի շատ հաստատելու, քան հերքելու այդ մտավախությունները:

Մասնավորապես, հուլիսի 20-ին Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը, որ նաև ԱՀ խորհրդարանի՝ իր մեծությամբ երկրորդ,քաղաքական ուժի ղեկավարն է, հայտարարեց, որ անհրաժեշտ է Ստեփանակերտ–Բաքու երկխոսությամբ ստեղծել փոխվստահության մթնոլորտ, դիմել ՄԱԿ-ին՝ Արցախում ապահովելու միջազգայնորեն երաշխավորված խաղաղապահ մանդատ, ինչպես նաև ՄԱԿ-ում վերանայելԱդրբեջանի անդամակցությունն այն տարածքով, որով այդ երկիրն ընդունվել է ՄԱԿ: Սամվել Բաբայանն առաջարկում է նաև դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ որպես ԽՍՀՄ-ի իրավահաջորդի,որպեսզի այն հանգուցալուծի Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը: Հարկավոր է նշել, որ Սամվել Բաբայանն առաջին անգամը չէ, որ նույնաբովանդակ հայտարարություններ է անում՝ պաշտպանելով Ադրբեջանի հետ ինտեգրացիայի գաղափարը:

Ադրբեջանի հետ ««հավասարը՝ հավասարի» սկզբունքով» կողք-կողքի ապրելու թեզը հուլիսի 21-ին հնչեցրեց նաև Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը: Իհարկե, նրա հայտարարության մեջ նշվում է, որ Արցախի այսօրվա վիճակը համակենտրոնացման ճամբար է հիշեցնում և Ադրբեջանը համեմատում է ֆաշիստական Գերմանիայի հետ, բայց, ՄԱԿ ԱԽ մշտական անդամ երկրների ղեկավարներին ուղղված այդ հայտարարությունից, բացի Ադրբեջանի հետ բարի դրացիական հարաբերությունների միակողմանի ցանկությունից այլ ուղերձ չի տպավորվում, որովհետև Արցախում հումանիտար աղետի, գոյութենաբանական խնդիրների մասին աշխարհը հենց հիմա և Արթուր Թովմասյանից չէ, որ գիտի:

Հատկանշական է, որ ՄԱԿ-ին դիմելու գաղափարը ոչ միայն Սամվել Բաբայանի և Արթուր Թովմասյանի անձնական նախաձեռնությունն է, այլև հուլիսի 21-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովնուղերձ հղեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ-երկրներին՝ Արցախում խաղաղություն պարտադրելու համար պատշաճ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ։ Հատկանաշական է, որ նույն ուղերձում Արցախի խորհրդարանականները դիմում են նաև Հայաստանի Հանրապետությանը, որպեսզի ՄԱԿ-ի  Անվտանգության խորհրդի և Գլխավոր ասամբլեայիմիջոցով Արցախում տեղակայված  խաղաղապահ առաքելությունը միջազգային մանդատով օժտվի:  Թե՛ Սամվել Բաբայանի, թե՛ Արթուր Թովմասյանի հայտարարություններում, թե՛ ԱՀ ԱԺ կոլեկտիվ ուղերձում ՄԱԿ-ին դիմելու «կարմիր գիծն» ընդգծված է: Ընդհանրական է նաև միջազգային մանդատով օժտված խաղաղապահ առաքելության նպատակահարմարությանը: Սակայն այդ կապակցությամբ շատ նուրբ եզր է նշմարվում: Եթե Ռուս խաղաղապահները ՄԱԿ մանդատը չունեն, դա դեռ հիմք չի տալիս պնդել, որ այդ առաքելությունը միջազգային չէ: Ռուս խաղաղապահների ներկայությունը Արցախում պայմանավորված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, որի տակ ստորագրել են Հայաստանը, Ռուսաստանի Դաշնությունն ու Ադրբեջանը, այդ հայտարարության և նրա դրույթների հետ առնվազն անհամաձայնություն չի հայտնել ոչ մի երկիր, ոչ մի միջազգային կազմակերպություն:

Ավելին, Արցախում ռուս խաղաղապահների հետ սերտ համագործակցում է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի ռազմական դիտորդական առաքելությունը, ինչպես նաև համատեղ ռուս-թուրքական մոնիթորինգային շտաբ է գործում: Այսինքն, ռուս խաղաղապահներն ինքնին միջազգային կարգավիճակ ունեն: Ըստ այդմ, եթե Արցախի խորհրդարանականները փորձում են նաև բազմազգ (ոչ թե միջազգային) խաղաղախապահներ ներգրավել, ապա դա կարող է ՌԴ-ի կողմից «համապատասխան» վերաբերմունք առաջացնել ՄԱԿ-ում: Ցանկության դեպքում որոշ քաղաքական շրջանակներ «միջազգայինի» և «բազմազգի» այս նուրբ եզրը կարող են շահարկել ռուս խաղաղապահների միջազգային լեգիտիմության տեսանկյունից, որն արդեն հստակ հակառուսական դեմարշ է և կարող է լուրջ հետևանքներ ունենալ Արցախում հրադադարի ռեժիմի պահպանման, ռուս խաղաղապահների առաքելության ամբողջ ծավալով իրականացման վրա, ինչն էլ իր հերթին կարող է անդրադառնալ Արցախի ժողովրդի առանց այդ էլ դժվարին անվտանգային իրավիճակի վրա:

Հայաստան-Ադրբեջան բանակցությունները

Մինչ Հայաստանում և Արցախում հանրային իրադարձություններ են տեղի ունենում, զուգահեռնաև ընթանում են Հայաստան-Ադրբեջանբանակցությունները՝ «խաղաղությանպայմանագրի» շուրջ, որտեղ նույնպես ամեն ինչպարզ ու միանշանակ չէ:

Հուիսի 15-ին Բրյուսելում տեղի ունեցավ ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հերթականհանդիպումը՝ ԵՄ խորհրդի նախագահի միջնորդությամբ: Ինչպես Կառավարության հուլիսի20-ի նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այդ հանդիպումը «ցավոք Լաչինի միջանցքի բացման և ԼՂ-ում ճգնաժամի հաղթահարման առումով որևէ կոնկրետ արդյունք չտվեց»։ Ըստամենայնի՝ Բրյուսելում Փաշինյանը կրկին պնդել է միջազգային մեխանիզմներիներգարավվածությամբ Ստեփանակերտ-Բաքու ուղիղ երկխոսության անհրաժեշտությունը: Բայց Փաշինյանին այդպես էլ չի հաջողվում այդ երկխոսության համար միջազգային մեխանիզմներ ապահովել, որովհետև բոլոր ուժային կենտրոնները կաշկանդված են Պրահայում և դրանից հետո ՀՀ իշխանությունների հնչեցրած այն հայտարարություններով, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86.600 քկմ տարածքով՝ ներառյալ ԼեռնայինՂարաբաղը: Այդ մասին Վիեննայում, Հայաստանի պահանջով հրավիրված ԵԱՀԿ  մշտական խորհրդի հատուկ նիստին, բաց տեքստով հայտարարեց նաև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ կրկին շեշտադրում անելով «միջազգային մեխանիզմի» գաղափարի վրա:

Նույն օրը, երբ Բրյուսելում տեղի էր ունենում Փաշինյան-Ալիև հանդիպումը, ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց, որում մասնավորապես ասվում էր. «2022թ. հոկտեմբերին և 2023թ. մայիսին Եվրամիության հովանու ներքո տեղիունեցած գագաթնաժողովների ժամանակ Հայատանը Լեռնային Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի տարածքի մաս: Մենք հարգանքով ենք վերաբերվում հայաստանյան ղեկավարության սուվերեն որոշմանը, սակայն դա արմատապես փոխում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020թ. նոյեմբերի 9-ի համատեղ ստորագրած հայտարարության հիմնարար պայմանները, ինչպես նաև տարածաշրջանում ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման դրույթները: Համարում ենք, որ այս պայմաններում Ղարաբաղի հայ բնակչության ճակատագրի պատասխանատվությունը պետք չէ գցել երրորդ երկրների վրա (խմբ. թարգմ)»: ՌԴԱԳՆ-ն նաև առաջարկել է, որ Հայաստանի և Ադրբեջանի մինչև խաղաղության պայմանագիրը պետք է հիմնված լինի նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների վրա: Կասկածից վեր է, որ սրա տակ ակնարվում է 2020թ. նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարությունը, որովհետև ԵԱՀԿ Մշտական ​​խորհրդի արտահերթ նիստում ՌԴմշտական ​​ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը՝ ի պատասխան Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի ելույթի, հայտարարել է. «Մենք ելնում ենք նրանից, որ այս համաձայնագրի (հայ-ադրբեջանական պայմանագրի, խմբ.) անբաժանելի մասը պետք է լինեն Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հուսալի և հստակ երաշխիքները, ինչպես նաև Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև եռակողմ հայտարարությունների բոլոր դրույթների խստիվ կատարումը»: Լուլաշևիչը նաև ՌԴ անունիցպատրաստակամություն է հայտնել՝արտգործնախարարների եռակողմ հանդիպում կազմակերպել Մոսկվայում: Ի դեպ, նույն օրը՝ հուլիսի20-ին, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նույնպես հայտարարեց, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների Մոսկվայում եռակողմ հանդիպում անցկացնելու շանսերը մեծ են։

«Արարատյան ալյանս» ինստիտուտ 

Հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ուժեղ թիմը Գորիսում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ«ՀայաՔվե» միավորման անդամները` «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների հետ միասին, նախընտրական քարոզարշավի շրջանակում Սյունիքի մարզում են Երևանը պետք է հնարավորինս շուտ հստակեցնի՝ ցանկանում է անդամակցել ԵՄ-ին, թե ԵԱՏՄ-ին, այդ դեպքում հնարավոր կլինի քաղաքակիրթ ապահարզանի գնալ․ ՊուտինՀունիսի 7-ից հետո վերականգնելու ենք Էներգետիկայի և Գյուղատնտեսության նախարարությունները. Մարուքյան«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները Խնձորեսկում քննարկել են գյուղատնտեսական խնդիրներըՆանուլը նոր տեսահոլովակ է ներկայացրել «Ուժեղ Հայաստան»-ը Գյուլագարակում է «Ուժեղ Հայաստան» -ի քարոզարշավը Լոռու մարզի Գյուլագարակ, Գարգառ, Ամրակից, Ստեփանավան, Լոռի Բերդ, Կաթնաղբյուր համայնքներումԱրտաշատում 57-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 6-ամյա աղջնակի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համարԵրևանում «Toyota»-ն վրшերթի է ենթարկել հետիոտնին և բախվել խանութի ապակե ցուցափեղկին․ 2 վիրավnրից մեկն անչափահաս էՀռոմի պապն ընդունել է Իտալիայի նորընծա չեմպիոն «Ինտեր»-ի ֆուտբոլիստներին և մարզչական կազմինՈՒՂԻՂ. «Լուսավոր Հայաստանը» այսօր քարոզարշավը մեկնարկում է Ատոմակայանից Ի պատասխան Բայրամովի՝ ռևանշիզմի մասին հայտարարությանԵվրոպան իսկապես ցանկանում է ՆԱՏՕ-ն կենդանի պահել. Ֆրիդրիխ Մերց Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է ժամերով թռչել արևային էներգիայովԱրդյո՞ք հայ հասարակությունը պատրաստ է այս պահին ստանձնել այդ պատասխանատվությունը, և արդյո՞ք կա ձևավորված այնպիսի այլընտրանքային ուժ, որը կկարողանա առաջնորդել ժողովրդին այս «պարտադրված» ընտրության ժամանակ․ Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե իրականում ինչ նոր կորուստներ և աղետներ են ընտրում նրանք, որոնք խաբվելով կեղծ խոստումներով, պատրաստ են իրենց թանկ ձայնը տալ երկրի համար մեկ խաբեբային․ Ավետիք Չալաբյան«Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ Գեղամասարում են Պարտությունը դատավճիռ չէ և մենք պետք է այնպիսի պետություն ստեղծենք, որը ունակ կլինի հաղթանակների․ Էդմոն Մարուքյան Ընդդիմադիր դաշտը մի խնդիր ունի լուծելու՝ ստիպել, որ Նիկոլի կողքին կանգնողները, ծափ տվողները քարոզարշավի ժամանակ իրականում լսեն Նիկոլի ասածները․ Վահե Հովհաննիսյան Թող վերջին զանգը դառնա մեր ազգային վերածննդի ու նոր հաղթանակների առաջին զանգը. Գագիկ ԾառուկյանԳորիս-Լծեն ավտոճանապարհին բեռնատարներ են բախվել Եվրոպան ցանկանում է աշխատել ՆԱՏՕ-ի պահպանման ուղղությամբ՝ չնայած Իրանի հարցում առկա տարաձայնություններին. Մերց«Համահայկական ճակատ»-ի անդամ, զինված ուժերի պահեստազորի գնդապետ Արտյոմ Սիմոնյանը հանրային դիմել է Սուրեն ՊապիկյանինԱյսօր Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել 8 վագոն դիզելային վառելիք Ուժեղ ֆոտոշարք ՍիսիանիցTikTok-ի շքեղության դարաշրջանը. Ինչու են բոլորը հանկարծակի գնում Birkin Հիմա էլ սահմանն անվտանգ չէ, խաղաղությունը սրտիկ անելով չի հաստատվում. ՄիքայելյանԱրամ Վարդևանյանի «Ուժեղ պարը» սիսիանցիների հետԱյ հատ-հատ բերել ու վերադարձնել ժողովրդին կտենաք ոնց ա լինում․ Արսեն ՎարդանյանՊետեր Մադյարն ընտրվել է Հունգարիայի վարչապետ Կոտայքի մարզում «Opel Zafira»-ն բшխվել է բաժանարար գոտու ծառերին, ապա երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվելԿոշիկի կրունկից էլ փոքր պայուսակ. Քիմ Քարդաշյանը ցուցադրել է 100,000 դոլար արժողությամբ հազվագյուտ Hermes-ըՄեծ հաղթանակը և հայ ժողովրդի մեծ սխրանքը. Արման Վարդանյան Շառից, փորձանքից, Նիկոլից հեռու մնացեք, ժողովուրդ ջան. մարդուն պրոբլեմի մասին խոսելու համար հեռացրին աշխատանքից. Էդմոն ՄարուքյանՎեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿՍիսիանցիները նկարվում են Նարեկ Կարապետյանի հետԵրևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին բшխվել են «Toyota Camry»-ն, «Mercedes-ը և «ՎԱԶ 2102»-ը, քիչ հետո՝ «Toyota Alphard»-ը և «Opel Zafira»-ն«Ռեալը» բանակցություններ է սկսել Ժոզե Մոուրինյուի հետ՝ նրան վերադարձնելու նպատակովՆարեկ Կարապետյանը թիմակիցների հետ Սիսիանում է․ ուղիղՔարոզարշավ օր 1-ին. գյուղ Տափերական․ Նարեկ Կարապետյան«Պատերազմում պարտվելը չի նշանակում, որ մենք սխալ էինք։ Մենք ունեցել ենք հաղթանակներ, դա նշանակում է, որ չի կարելի հաղթանակած ժողովրդին դեմոտիվացնել». Էդմոն ՄարուքյանԽորենացի և Զաքյան փողոցների խաչմերուկում բшխվել են «Volkwagen ID4»-ը և «BMW»-ն «Մեր պապերը հաղթել են Մեծ հայրենականում, հայրերը՝ Արցախում, իսկ մեր սերունդը պետք է պահպանի Հայաստանի սուվերեն պետականությունը»․ Մհեր ԱվետիսյանԻշխանական քարոզչամեքենան ստում է․ երեկ հանրահավաքի վայրից որևիցե անձ բերման չի ենթարկվելՊենտագոնը հրապարակել է տասնյակ չբացահայտված թռչող օբյեկտների մասին ֆայլեր Ժողովուրդ, դու հեռատես ես, պտուղը ծառից հեռու չի ընկնում․ Արշակ ԿարապետյանTCL-ը՝ սպորտի առանցքային գործընկերՇնորհակալ եմ ձեզ իմ ու մեր կուսակցության կողքին լինելու համար․ Սամվել Կարապետյանի խոսքը՝ աջակիցներին ՀՃԿ և ԴՕԿ կուսակցությունները` Եռաբլուրում
Ամենադիտված