Հանրապետականները կշարունակեն հոշոտել իրար
ՔաղաքականությունARMLUR. Նախընտրական բախումների մեկնարկն արդեն տրված է: Ընդ որում, առավել կոշտ ու անհաշտ պայքարը ոչ թե մրցակից կուսակցությունների, այլ միեւնույն ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված ՀՀԿ-ական թեկնածուների միջեւ է: Ինչպես հայտնի է՝ փետրվարի 24-ի ուշ երեկոյան, մեծ ծեծկռտուք է եղել Մասիս քաղաքում. իրար են բախվել Արարատի մարզն ընդգրկող թիվ 5 ընտրատարածքում ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված թեկնածուների` ԱԺ պատգամավորներ Մուրադ Մուրադյանի և Արայիկ Գրիգորյանի կողմնակիցները: Սա այն բանից հետո, երբ Արայիկ Գրիգորյանն իր նախընտրական շտաբը բացել է Մասիսում` հենց Մուրադյանի շտաբի կողքին: Մինչդեռ, ըստ նախնական պայմանավորվածության, Գրիգորյանը պետք է կուսակցության օգտին ձայներ հավաքի Ավշարի շրջանում, Մուրադյանը` Մասիսում:
շարունակությունը կարող եք կարդալ կայքում