Բաքվում նեղվել են Ալեն Սիմոնյանի գրառումից
ՔաղաքականությունՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Թվիթերի իր էջում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հետ կապված վիճակին՝ մասնավորաբար նշելով, որ Ադրբեջանը երկար ամիսներ խաբում է միջազգային հանրությանը Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ: «Բաքուն ստեղծել է Լաչինի միջանցքի բաց լինելու պատրանքը»,-գրել է նա։
Ալեն Սիմոնյանի այս գրառումը ցավոտ են ընդունել Ադրբեջանում: Ի մասնավորի, Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության ղեկավար Հիքմեթ Հաջիևը Թվիթերի իր միկրոբլոգում գրել է․«Հայաստանի քաղաքական ղեկավարությունը բառերի հետ խաղալու փոխարեն պետք է վերջ դնի մանիպուլյացիաներին, ապատեղեկատվությանը և Լաչինի ճանապարհի հարցում միջազգային հանրությանը մոլորեցնելու քարոզչական արշավին։ Աղդամ-Խանքենդի (Ակնա-Ստեփանակերտ) ճանապարհը բաց է բոլոր տեսակի երթևեկության համար»: