Ucom-ը դադարեցնում է կնիք դնելու գործընթացը
Տնտեսություն«ՅՈՒՔՈՄ» փակ բաժնետիրական ընկերությունը դադարեցնում է կնիք դնելու գործընթացը Ընկերության և իր կոնտրագենտների միջև կնքվող պայմանագրերի և դրանց մասը կազմող արձանագրությունների և այլ փաստաթղթերի վրա։ Որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում, ՀՀ քաղաքացիական օրենսգրքում դեռևս 2012 թվականին կատարված փոփոխությունները և «Յուքոմ» ՓԲԸ գործադիր մարմնի որոշումը։ Նշված օրենսդրական փոփոխությունների արդյունքում ուժը կորցրած է ճանաչվել ընկերությունների կողմից կլոր կնիք ունենալու պարտադիր պահանջը։
«Պաշտոնապես հայտարարում ենք կնիքի օգտագործման դադարեցման մասին և վստահեցնում մեր բոլոր գործընկերներին, որ սա որևէ կերպ չի անդրադառնա Ucom-ի հետ իրենց գործակցության վրա», - նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։