Սերժ Սարգսյանը թիկունքից վտանգ է զգացել
Քաղաքականություն1in.am. Սերժ Սարգսյանն այսօր և վաղը Բրյուսելում հանդիպումներ կունենա Եվրամիության և ՆԱՏՕ-ի ղեկավարների հետ: Այդ հանդիպումները միշտ էլ կարևոր են Հայաստանի համար, սակայն ներկայիս և՛ ներքաղաքական, և՛ արտաքին քաղաքական ու տարածաշրջանային իրավիճակում Բրյուսել այցը ստանում է առանձնահատուկ նշանակություն՝ հատկապես, եթե նկատի ունենանք, որ այցը երևի թե վճռորոշ է լինելու Հայաստան-ԵՄ նոր փաստաթղթի տեսանկյունից: Այդ փաստաթուղթը մտնում է եզրափակիչ փուլ, բանակցությունները մոտ են ավարտին, իսկ սա, դատելով Հայաստան-ԵՄ հարաբերությունների փորձից, ավելի շատ նշանակում է ոչ թե բարեհաջող ավարտի սպասում, այլ ռիսկեր: Ի վերջո, հենց այդ փուլում ըստ էության ի հայտ եկան նախորդ՝ Ասոցացման փաստաթղթի ռիսկերն ու ի վերջո՝ տապալումը:
Այս տեսանկյունից Սերժ Սարգսյանի՝ Բրյուսել կատարելիք այցը հարց է առաջացնում՝ ավելանալու են Հայաստան-ԵՄ փաստաթղթի հետ կապված ռիսկե՞րը, թե՞ հակառակը՝ դրանք չեզոքացվելու են, և Սարգսյանի այցից հետո հնարավոր կլինի արդեն հստակ ասել, որ նոր փաստաթղթին վտանգ չի սպառնա՝ ի տարբերություն հնի:
շարունակությունն՝ սկզբնաղբյուրում