Անցել է իշխանությունների կողմն ու ինտենսիվ շինարարություն է իրականացնում
ՔաղաքականությունԱնցել է իշխանությունների կողմն ու ինտենսիվ շինարարություն է իրականացնում
Էրեբունու նախկին թաղապետ, նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի՝ Թոխմախի Մհերի որդին, որը պատգամավոր էր դարձել «Հայաստան» դաշինքի ցուցակով, ով 2021 թվականի հոկտեմբերին մանդատը անակնկալ վայր դրեց։
Մեր ունեցած տեղեկություններով, նա արագորեն անցել է գործող իշխանությունների կողմը։ Արդյունքում, մեր աղբյուրների փոխանցմամբ, նա հիմա ինտենսիվ շինարարական աշխատանքներ ու կառուցապատումներ է իրականացնում «Բիդեք» ընկերությամբ։ Դա նույն ընկերությունն է, որը ժամանակին Թոխմախի կամ Վարդավառի լիճը 99 տարով վարձակալել է, բայց պարտավորությունների չկատարման արդյունքում առկա է բնակիչների լուրջ դժգոհությունը։
Ի դեպ, ավելորդ չէ նշել, որ իշխանափոխությունից հետո քրեական գործեր հարուցվեցին Թոխմախի Մհերի ու նրա հետ փոխկապակցված անձանց նկատմամբ։
Հավելենք նաև, որ վերջերս մենք տեղեկացրել էինք, որ ապօրինի գույքի գործընթացի հետ կապված որոշ նախկին պաշտոնյաներ ինդուլգենցիա են ստացել։