Հայերեն

Ադրբեջանի թալիշները զանգվածաբար փախչում են Իրան

Աշխարհ
ARMTIMES. Վերջին շրջանում Ադրբեջանի հարավարեւելյան՝ թալիշաբնակ շրջաններում հասարակական-կրոնական գործիչների զանգվածային ձերբակալություններ են սկսվել։ Ինչպես տեղեկացրել է Talish.Info-ն, Ադրբեջանի իշխանությունները նաեւ սկսել են առանց որեւէ հիմնավորման թալիշներին զրկել հողատարածքներից, որպեսզի վերջիններիս եկամտի աղբյուրից զրկելով՝ ստիպված լքեն իրենց պատմական բնակության վայրերը։ Բաքվի այս գործողությունները մեծ զայրույթ են առաջացրել թալիշների շրջանում, որոնք այդ աննախադեպ գործողությունների դեմ օրերս բողոքի մեծ ցույց են կազմակերպել Իրանի հետ սահմանին գտնվող Աստարա քաղաքում։ Ըստ Talish.Info-ի՝ ներքին զորքերի ստորաբաժանումներ են ուղարկել Աստարա եւ բավական կոշտ միջոցներով ճնշել բողոքի ցույցը։ Հատկանշական է, որ կատարվածի վերաբերյալ ադրբեջանական ոչ մի լրատվամիջոց տեղեկատվություն չի հաղորդում։ Կատարվածին անդրադարձել է միայն թալիշական պարբերականը։

Միաժամանակ, տեղեկություններ են հայտնվել, որ էթնոկրոնական հողի վրա սկսված հետապնդումների նոր ալիքի պայմաններում թալիշների զանգվածային արտագաղթ ու փախուստ է սկսվել հաեւան Իրան։ Ադրբեջանը լքող թալիշները նշում են, որ իրենց համար երկրում անտանելի պայմաններ են ստեղծվել։ Ադրբեջանից թալիշների զանգվածային փախուստի մասին վկայում է ադրբեջանա-իրանական սահմանի Աստարայի հսկիչ-անցագրային կետում թալիշների ահռելի կուտակումը, որոնք միմյանց հրմշտելով փորձում են արագ անցնել իրանական կողմ։

Ենթադրվում է, որ թալիշների նկատմամբ բռնությունների սաստկացումը պայմանավորված է փետրվարի 11-ին Թալիշական մշակույթի խորհրդի անդամ, թալիշական ազատագրական շարժման ակտիվիստ, «Թալիշի Սադո» թերթի թղթակից Շահին Միրզեեւի՝ Ադրբեջանից Հայաստան անցնելու, ինչպես նաեւ մի շարք այլ ազգությամբ թալիշների՝ Հայաստան փախչելու մտադրության մասին տեղեկություններից հետո։ Թալիշ հասարակական-քաղաքական գործիչ Զահիրադին Իբրահիմին այս առնչությամբ հայտարարել է, թե շատ թալիշներ են ցանկանում հետեւել Շահին Միրզոեւի համարձակ արարքին։ Իբրահիմին ընդգծել է, որ թալիշների մեծ մասը ատում է ադրբեջանական պետությունն ու վերջինիս բռնապետական վարչակարգը եւ փրկության է սպասում։

Ընդհանրապես, 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Ադրբեջանում թալիշների նկատմամբ համատարած անվստահության մթնոլորտ է ստեղծվել։ Պատճառն այն է, որ Արցախի դեմ Բաքվի սանձազերծած ռազմական արկածախնդրության օրերին մի շարք հայտնի եւ ազդեցիկ թալիշ գործիչներ իրենց հայրենակիցներին կոչ էին արել թույլ չտալ, որ իրենց որդիներին ուղարկեն Արցախի դեմ պատերազմի։ Թալիշ գործիչները հայտարարել էին, որ հայերին թշնամի չեն համարում։ Թալիշներն ու Ադրբեջանի բնիկ մյուս ժողովուրդները՝ լեզգիները, ավարները, ցախուրները փաստում են, որ հայ-ադրբեջանական շփման գիծ են ուղարկվում հիմնականում ոչ ադրբեջանցիները։ Այդ կերպ Ալիեւների կլանը երկու խնդիր է լուծում․ մի կողմից բնիկ ժողովուրդների հաշվին պատերազմ է մղում հայկական պետությունների դեմ, իսկ մյուս կողմից՝ նրանց, այսպես ասած, թնդանոթի միս դարձնելով նվազեցնում է թալիշների, լեզգիների եւ բնիկ մյուս ժողովուրդների բնակչության թիվը։

Բացի այդ, ապրիլյան քառօրյա պատերազմը որոշակի ոգեւորություն էր առաջացրել Ադրբեջանի բնիկ ժողովուրդների շրջանում եւ վերջիններս առանձնապես չէին էլ թաքցնում իրենց ոգեւորությունը։ Օրինակ, այդ օրերին մինչ Բաքվի քարոզչամեքենան թմբկահարում էր իբր «ընդհանուր հայրենիքը պաշտպանելու» գաղափարը, շատ թալիշներ հրապարակավ իրենց համակրանքն էին արտահայտում հայերի հանդեպ։ Օրինակ, Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում գործող «Թալիշական Միասնություն» կազմակերպությունը ընդունել էր հայտարարություն, որով իր զորակցությունն էր հայտնել հայ ժողովրդին Արցախում իրավիճակի սրման կապակցությամբ: Թալիշները հայտարարել էին, որ անկախ Արցախը ամենալավ օրինակն է անկախ Թալիշստանի համար:

Ըստ էության, տեսնելով, որ բնիկ ժողովուրդների եւ հատկապես թալիշների շրջանում օրըստօրե աճում է ազգային ինքնագիտակցությունը եւ բացի այդ հասկանալով, որ բնիկ ժողովուրդները հայերին հիմնականում թշնամի չեն համարում եւ նույնիսկ համակրում են՝ Բաքվում, ըստ էության, որոշել են ազգային փոքրամասնություն դարձած ժողովուրդներին՝ փաստացի վռնդել իրենց պատմական հայրենիքից։ Ինչպես փաստել է Հայաստանում ապաստան ստացած Շահին Միրզոեւը, վերջին տարիներին Ադրբեջանից ավելի քան 300 հազար թալիշ է փախել Ռուսաստան եւ Իրան։

Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ըՀայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվեՏարոն Չախոյանի հայտարարությունը՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի համատեքստում․ պահանջում են իրավական գնահատական տալ. Աննա ԿոստանյանՓաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեԱրտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար ՂազարյանՌեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԶանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՍամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութՆիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ Կարապետյան Ժողովրդին համախմբելը առաջնորդի պարտականությունն է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հ1-ը. տեսանյութՍեպտեմբերի 27-ը վարչախումբը միտումնավոր է անտեսում` որպես հիշատակի օր. Աննա ԿոստանյանUcom-ը՝ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 21-րդ օլիմպիադայի գլխավոր հովանավոր Պահանջում ենք Հանրային հեռուստաընկերությունից վերանայել իր քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանՄարդիկ սկսում են հավաքվել Սամվել Կարապետյանի առանձնատան մոտ. տեսանյութՓաշինյանը չի կարող «համոզել» «Ուժեղ Հայաստանին», որևէ ճնշում մեզ հետ չի պահելու. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանի՝ ընդդիմության նկատմամբ քաղաքական հետապնդումների իրական պատճառը. տեսանյութCOP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը Հայ ժողովուրդը մերժում է Ալիևի սահմանադրությունը. տեսանյութՎախկոտ Նիկոլ Փաշինյանը դիմակավորված և զինված անձանց միջոցով մեզ «համոզելու» պրոցեսի մեջ է. Արեգա ՀովսեփյանՔՊ-ի քաղաքական մանր «ժուլիկության» մասին. Գառնիկ Դավթյան
Ամենադիտված