Հայերեն

Առաջնագծում Ալիեւի ամենածանր կորուստը

Աշխարհ

ԼՐԱԳԻՐ․ Մոսկվայում Թուրքիայի դեսպանատունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ մարտի 9-10-ին նախատեսված է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի այցը Ռուսաստան, որտեղ նա կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Փետրվարի 26-ին տեղեկություն էր տարածել Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը, ըստ որի ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ տեղի էր ունեցել Ալիեւի եւ Էրդողանի հեռախոսազրույցը, որի ընթացքում Ալիեւը շնորհավորել է Էրդողանի ծնունդը, եւ միաժամանակ պայմանավորվել են շուտափույթ հանդիպման մասին:
Մինչ այդ էլ, փետրվարի 25-ի լուսադեմին, Ալիեւը բավական ծանր հարված էր ստացել Արցախի պաշտպանական բանակից, որի ստորաբաժանումները հեռավորության վրա դիտարկելով արդեն չեզոք գոտում ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական ստորաբաժանման առաջխաղացման եւ գրոհի նախապատրաստությունը, հասցրել էին կանխարգելիչ հարված, որի հետեւանքով Ադրբեջանն առնվազն հինգ զոհ էր տվել միայն չեզոք գոտում:
Դա Ալիեւի համար բավական ծանր հարված է, որի առնչությամբ խնդիրը լոկ այն չէ, որ ձախողվել է դիվերսիոն գրոհի փորձը, եւ ադրբեջանական կողմը կրել է մեծ կորուստ: Ալիեւի համար այդ ամենը գործնականում արժեք չունի, մարդկային կյանքը, անգամ սեփական զինվորի, նրա համար չունի գին: Ադրբեջանի նախագահի համար առավել զգալի է այն, թե ինչպես է ձախողվել գրոհի փորձը: Խոսքը տվյալ դեպքում առաջխաղացումը մեծ հեռավորության վրա արձանագրելու եւ կանխարգելիչ հարված հասցնելու հայկական կողմի տեխնիկական կարողության մասին է, ինչն արձանագրում է մի բավական էական հանգամանք:
Ադրբեջանը վերջին տարիներին կուտակել է տասնյակից ավելի միլիարդ դոլարի սպառազինություն, որի մեծ մասն էլ նրան վաճառել է Հայաստանի այսես կոչված ռազմավարական դաշնակից Ռուսաստանը: Հայկական կողմը զուտ ծավալային առումով սպառազինվել է զգալիորեն քիչ, սակայն ընդհանուր ռազմական հավասարակշռության տեսանկյունից Հայաստանը ապահովել է անհրաժեշտ նշաձողը, զսպող գործոնները:
Այդ ընթացքում խնդիր արձանագրվել է այլ հարթության վրա՝ առաջնագծի: Այստեղ տարիների ընթացքում Ադրբեջանի ձեռք բերած առավելությունը եղել է շոշափելի, ինչը պայմանավորված է եղել թե նավթադոլարների առատությամբ, թե հայկական կողմում մարտահրավերների թերագնահատմամբ եւ պետական անարդյունավետ կառավարմամբ:
Դրա հետեւանքով առաջնագծում Ադրբեջանը ձեռք էր բերել առավելություն, որն էլ փորձեց իրացնել ապրիլի պատերազմում: Պատերազմի մեթոդը պատահական չէր ընտրված, եւ Ադրբեջանը շեշտը դրել էր հենց «առաջնագծային» առավելության վրա: Իրավիճակը փրկեց հայկական զինուժի պատրաստվածությունը, որով փոխհատուցվեց ռազմա-տեխնիկական այն առավելությունը, որ ադրբեջանցիները ձեռք էին բերել առաջնագծում:
Փետրվարի 25-ի միջադեպը գործնականում նոր ռազմա-տեխնիկական իրավիճակի արձանագրումն է, որում ակնհայտ դարձավ, որ ապրիլից հետո կատարված աշխատանքի միջոցով հայկական կողմը կարողացել է էապես չեզոքացնել Ադրբեջանի ռազմա-տեխնիկական առավելությունը նաեւ առաջնագծում:
Ալիեւի համար հենց դա է խնդիրը, ոչ թե զոհերի քանակը:
Բանն այն է, որ Ադրբեջանը գործնականում հենց այդ առավելությունն էր դրել իր վերջին տարիների ռազմական դիվանագիտության հիմքում: Երբ այդ առավելությունը չկա, փաստորեն էապես թուլանում է նաեւ ռազմական դիվանագիտության հիմքը:
Խնդիրը լուրջ է առավել եւս այն պարագայում, երբ այդ դիվանագիտության արտաքին հիմքը Բաքվի համար թուլացել է վաղուց, գործնականում հենց ապրիլի չստացված արկածախնդրությունից: Ապրիլից ի վեր Բաքվին չի հաջողվում վերականգնել այսպես ասած նախապատերազմյան օրակարգը: Պատճառներն իհարկե տարբեր են, բայց Ադրբեջանն անհաջողության եւ մերժման է արժանանում ոչ միայն Արեւմուտքում, այլեւ անգամ Ռուսաստանի մոտ, որը նույնպես ապրիլից հետո հայտնվել է նոր իրավիճակում եւ ստիպված է կատարել իր մոտեցման առնվազն մարտավարական որոշակի վերանայումներ:
Այդ իրավիճակում զարմանալի չէ, որ Ալիեւը, ստանալով լուրջ հարվածը, դիմում է իր վերջին հույսին՝ Էրդողանին: Այդ ֆոնին էլ ուշագրավ է, որ Էրդողանը մարտի 9-10-ին մեկնելու է Մոսկվա: Դժվար է ասել, մինչ ա՞յդ կկայանա Ալիեւի հետ «շուտափույթ» հանդիպումը, թե՞ դրանից հետո: Բայց գրեթե կասկած չկա, որ Ալիեւի համար ավելի կարեւոր է ոչ թե իր, այլ Պուտինի հետ Էրդողանի հանդիպումը, այն հույսով, որ Էրդողանը կփորձի Պուտինին վերադարձնել «նախաապրիլյան» տրամաբանություն:
Մարտին Մոսկվա այցելելու մասին էր հայտարարել նաեւ Ադրբեջանի արտգործնախարարը, ասելով, թե կփորձի «մեռյալ կետից շարժել» բանակցությունը: Մամեդյարովի այցի ժամկետը ճշտվում էր եւ դա էլ դեռ պարզ չէ՝ այդ այցը կնախորդի՞, թե կհաջորդի Էրդողանի Ռուսաստան կատարելիք այցին:
Բայց հստակ է, որ Ադրբեջանի հույսը այդ այցն է:

Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ըՀայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվեՏարոն Չախոյանի հայտարարությունը՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի համատեքստում․ պահանջում են իրավական գնահատական տալ. Աննա ԿոստանյանՓաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեԱրտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար ՂազարյանՌեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԶանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՍամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութՆիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ Կարապետյան Ժողովրդին համախմբելը առաջնորդի պարտականությունն է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հ1-ը. տեսանյութՍեպտեմբերի 27-ը վարչախումբը միտումնավոր է անտեսում` որպես հիշատակի օր. Աննա ԿոստանյանUcom-ը՝ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 21-րդ օլիմպիադայի գլխավոր հովանավոր Պահանջում ենք Հանրային հեռուստաընկերությունից վերանայել իր քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանՄարդիկ սկսում են հավաքվել Սամվել Կարապետյանի առանձնատան մոտ. տեսանյութՓաշինյանը չի կարող «համոզել» «Ուժեղ Հայաստանին», որևէ ճնշում մեզ հետ չի պահելու. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանի՝ ընդդիմության նկատմամբ քաղաքական հետապնդումների իրական պատճառը. տեսանյութCOP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը Հայ ժողովուրդը մերժում է Ալիևի սահմանադրությունը. տեսանյութՎախկոտ Նիկոլ Փաշինյանը դիմակավորված և զինված անձանց միջոցով մեզ «համոզելու» պրոցեսի մեջ է. Արեգա ՀովսեփյանՔՊ-ի քաղաքական մանր «ժուլիկության» մասին. Գառնիկ Դավթյան
Ամենադիտված