Հայերեն


Արհեստական առնանդամով աղջիկը խաբել ու թալանել է մի խումբ հարսնացուների

Հասարակություն

1in.am. Հեռավոր 80-ականներին կատարված խարդախությունների շարքին անդրադառնալու պատճառը այս գործի անկրկնելիությունն է՝ խորհրդային երկրում կինը տարիներ շարունակ հանդես է եկել տղամարդու դերում, իսկ նրա կողմից խաբված կանայք բոլորն էլ համարվել են նրա… հարսնացուները, նրա հետ՝ որպես տղամարդու հետ, նույնիսկ սեռական հարաբերություններ են ունեցել…

Քրեական գործով հինգ տուժող է անցել՝ հինգ «հարսնացու»: Վերջիններս իրենց «փեսացուից»՝ որպես տղամարդուց, դժգոհ չեն եղել, բողոքել են միայն, որ ««փեսացուն» գող է, խաբեբա: Եվ հետո «հարսնացուներն» էլ անակնկալի են եկել՝ իմանալով, որ իրենց «փեսացուն» իրականում… կին էր…

Նկատի ունենալով կատարվածի վաղեմությունը՝ գործով անցնողների անունները փոխված են: Այսքան տարիներ անց՝ ոչ ոք չի ցանկանա վերադառնալ իր խաբվելու կամ դյուրահավատության՝ անհավատալիության աստիճան իրական պատմությանը…

Գլխավոր գործող անձը՝ գործով ամբաստանյալն ու դատապարտյալը 1949 թվականին Ադրբեջանի Ղազախ քաղաքում ծնված, ազգությամբ հայ, ԽՍՀՄ քաղաքացի, միջնակարգ կրթությամբ Համբարյան Նելլին էր, նույն ինքը՝ Զոյան, Զինան, Նինան… Նա նախկինում մեկ անգամ՝ 1975 թվականին 3 տարի ազատազրկման էր դատապարտվել Երևանի Սպանդարյանի շրջանի ժողդատարանի դատավճռով՝ նույնպես հետաքրքիր գործի համար:

Նելլին ներկայացել էր «Արաքս» սրճարանի բուֆետապանին՝ որպես իրավաբանական ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանող, միաժամանակ՝ ԲԽՍՍ աշխատակից: Նա բուֆետապանի փոքրումեծ խախտումների համար սկզբում մթերքով էր «կաշառք» վերցրել, հետո անցել էր փողային «կաշառքին»: Երբ գումարի չափը կամաց-կամաց բարձրացրել էր, բուֆետապանը բողոքել էր, ու պարզվել էր, որ Նելլին ԲԽՍՍ աշխատող չէ, ոչ էլ ուսանող է, պարզապես խարդախ է…

Պատիժը կրելուց հետո Նելլին ավելի հնարամիտ դարձած է դուրս եկել ազատություն: Նա արտիստական լավ կարողություններ ուներ, այդ թվում՝ կարողանում էր խոսել ինչպես կնոջ, այնպես էլ տղամարդու ձայնով: Նրա հետագա զոհերից ոչ մեկը չէր ժխտում, որ նա շատ հետաքրքիր զրուցակից էր ու կնոջ հոգեբանության հրաշալի գիտակ…

Նելլին հեռախոսային խոսակցությունների ժամանակ, ներկայանալով որպես տղամարդ, կարողանում էր գլխապտույտի հասցնել ամենատարբեր տարիքի ու կրթության կանանց…

1983 թվականի օգոստոսին Աշխեն Մ.-ին զանգահարել ու հեռախոսով ծանոթություն է հաստատել մի հաճելի զրուցակից՝ Ալբերտ Ալավերդյանը՝ նույն ինքը՝ Համբարյան Նելլին: Նա Աշխենի հետ ունենում էր երկարատև հեռախոսազրույցներ, Աշխենը նրան համարում էր իր ընկերը…

Մի օր էլ Ալբերտը զանգահարել ու հուզված ձայնով ասել է, թե եղբայրը կռվել է կնոջ հետ ու, որպեսզի միլիցիայի ձեռքը չընկնի, ապրելու տեղ է փնտրում: Ալբերտը խնդրել է, որ Աշխենը թույլատրի եղբորը՝ մի քանի օր մնալ իրենց տանը:

Աշխենը թույլատրել է:

Ալբերտի եղբայր Ավիկը՝ նույն ինքը՝ Նելլին, Աշխենենց տանը ապրել է ոչ թե մի քանի օր, այլ՝ մինչև 1985 թվականի հունվարը՝ պարբերաբար ներկայանալով ու բացակայելով՝ նայած՝ ինչ «գործի վրա» էր : Նա Աշխենի սրտում գրավել է եղբոր՝ Ալբերտի տեղը, դարձել է նրա տան «տղամարդը»: Որպեսզի տղամարդու կերպարն ավելի հավաստի դարձնի՝ նա երբեմն ծեծել է տանտիրուհուն: Միաժամանակ, որպես սիրառատ «տղամարդ», նա Աշխենի տանը հանդիպել է նաև այլ կանանց հետ: Աշխենը հանդուրժել է դա:

Իսկ երբ Ավիկ-Նելլին հեռացել է Աշխենի տանից, չի մոռացել հետը «պատահաբար» տանել տանտիրուհու ոսկե խաչով ոսկե շղթան, 6 մետր ծածկոց, 3 հատ թանկարժեք քար… Աշխենի տանը ապրելով հանդերձ՝ Նելլին այլ երկրպագուհիների տներն էլ է այցելել, օրերով բնակվել է նրանց տներում ևս…

1983 թվականի սեպտեմբերին Նելլի-Գարիկը ամուսնանալու նպատակով հանդիպել է Գայանե Ն.-ի հետ, քսան օր ապրել է նրա տանը: Հեռանալիս հետը տարել է տանտիրուհու ոսկե շղթան ու վերնազգեստը, նրա հոր գրպանից տարել է 500 ռուբլի և1000 ռուբլու փոխառության տոմսեր:

1984 թվականի հունիսին Գարիկ-Նելլին ապրել է Նունե Մ.-ի տանը: Նունեին ուղարկել է պաղպաղակի, ինքը հափշտակել է նրա ոսկե զարդերն ու հեռացել է:

1984 թվականի հուլիսին Էռնեստ անունով ներկայացած Նելլին հեռախոսով ծանոթացել է մի բժշկուհու հետ: Հուզաթաթախ զրույցներից մեկի ժամանակ նա պատմել է, թե գիտական ծանր աշխատանքից գերհոգնել ու Մոսկվայում բուժման կուրս է անցնում: Ասել է, թե Երևանում հարուստ տունուտեղ ունի ու մի շատ խելոք եղբայր՝ Գարիկ անունով: Վերջինիս անվտանգությունը վտանգված է՝ գաղտնի պատճառներով, հարկավոր է, որ նա այլ տեղ ապրի: Եվ Գարիկ անունով ներկայացած ինտելիգենտ երիտասարդը՝ նույն ինքը՝ Նելլին, մինչև 1985-ի հունվարը որոշ օրեր «թաքնվել» է բժշկուհու տանը: Ի վերջո՝ կարոտը Մոսկվայում բուժվող եղբոր նկատմամբ սկսել է «հյուծել» Գարիկին, ու բժշկուհին առանց կասկածի նշույլի Գարիկին է տվել 500 ռուբլի և ճանապարհել է Մոսկվա: Գարիկն ու Էռնեստը այլևս բժշկուհու կյանքում չեն հայտնվել…

1985 թվականի մարտից մինչև 1986 թվականի փետրվար ամիսը Գարիկ-Նելլիին հյուրընկալել է նրա հերթական «հարսնացուն»՝ Ասյա Ա.-ն, ով ապրում էր ծնողների հետ:

Գարիկը ամռանը մեկնել է Մոսկվա՝ «թեկնածուական դիսերտացիա պաշտպանելու», և Ասյայի հայրիկից ճանապարհածախսի ու այլ ծախսերի համար վերցրել է 1100 ռուբլի: 10 օր Մոսկվայում մնալուց հետո Գարիկ-Նելլին վերադարձել է՝ «թեկնածուականը պաշտպանած»:

Սակայն շուտով ծայր են առել ընտանեկան վեճերը: Ասյայի ծնողները սկսել են դժգոհել, որ գիտնական փեսան ապրում է իրենց հաշվին, դեռ ամուսնությունն էլ ձգձգում է, երբեմն էլ՝ ծեծում է իրենց սիրասուն Ասյային…

Գարիկ-Նելլին պատճառաբանել է, որ իր հարազատները Մոսկվայում են, մինչև այնտեղից չգան, ինքը չի ամուսնանա: Նա կարողացել է Ասյային տրամադրել ծնողների դեմ: Ասյան կռվել է ծնողների հետ, երես է թեքել նրանցից:

«Սիրահար զույգը» տեղափոխվել ու ապրել է վարձով: Մեկ ամսից Գարիկ-Նելլին պատճառաբանել է, թե Իտալիա է մեկնելու՝ գիտական գործերով: Նա «հարսնացուից» վերցրել է 1000 ռուբլի և անհետացել է:

1986 թվականի փետրվարի վերջին վարձով ապրող մի կին՝ Զոյա անունով, նույն ինքը՝ Նելլին, սկսում է գլխահան անել հարևանությամբ ապրող քույրերին: Նա անվերջ պատմել է, թե շուտով Մոսկվայից գալու է իր երկվորյակ եղբայր Գարին՝ կրթված, զարգացած, շնորհքով… Զոյան հավատացրել է, թե քույրերից՝ Հայկուշը իսկը՝ Գարիին հարմար հարսնացու է: Եվ օրերից մի օր Գարի-Նելլին, իրոք, ժամանել է Մոսկվայից: Միայն թե այդ ժամանակ նրա քույր Զոյան արդեն մեկնել էր Մոսկվա, նրա խնդրանքով Գարին ապրել է Հայկուշի տանը, դարձել է նրա «փեսացուն»…

1987 թվականի մարտի 14-ին զայրացած Գարի-Նելլին իրեն չի կարողացել զսպել և դաժանորեն ծեծել է «հարսնացու» Հայկուշին: Վերջինս դիմել է միլիցիա…

Հենց այստեղ է, ի սարսափ բոլոր հարսնացուների՝ բացահայտվել, որ Գարին իրականում… կին է՝ Նելլին է… Նրան ստորագրությամբ բաց են թողել, նա անհետացել ու նորից հայտնաբերվել է ամիսներ անց՝ մաշկավեներական դիսպանսերում…

Միլիցիա բերման ենթարկված Նելլին խնդրել է, որ իրեն զուգարան թողնեն: Բայց Նելլիի հնարավորություններին քիչ թե շատ ծանոթ տեսուչը զուգարան է մտել նրա հետևից ու ականատես է եղել, թե ինչպես է Նելլին վարտիքի միջից հանել ու զուգարանակոնքի մեջ նետել ինչ-որ կարմիր բան: Տեսուչը հանել է այդ «կարմիր բանը», ու պարզվել է, որ խորհրդային կեղծված անձնագիր է:

Որոշ ժամանակ առաջ Նելլին՝ կնոջ կերպարանքով, ՆԳ նախարարության մոտից մեքենա էր կանգնեցրել, ներկայացել որպես նախարարության պատասխանատու և գաղտնի աշխատող, պահանջել էր մեքենան քշել Հոկտեմբերյան՝ իբր հույժ գաղտնի ու կարևոր հանձնարարություն է կատարում: Նա նստել էր հետևի նստատեղին և մեքենայի կախիչից կախված պիջակի գրպանից հանել և հափշտակել էր վարորդի անձնագիրը: Դրա մեջ նա փոխել էր նկարը, կատարել էր «ուղղումներ»: Այդ անձնագրից էր, որ փորձել էր ազատվել միլիցիայի բաժնի զուգարանում…

Գործը քննողները չէին կասկածում, որ Նելլիի արարքներից տուժած կանանց թիվը շատ ավելի մեծ է, բայց շատերը նախընտրում էին լռել, չբողոքել…

Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ Նելլի Համբարյանը որևէ հոգեկան հիվանդությամբ չէր տառապում, նա ճանաչվել է մեղսունակ: Նրա մոտ հայտնաբերվել են «հոմոսեքսուալիզմի ձևով սեռական այլասերման հատկանիշներ»:

Ըստ դատաբժշկական եզրակացության՝ Նելլի Համբարյանի մոտ «հերմոֆրոդիզմի որևէ հատկանիշ չի հայտնաբերվել, մարմնակառուցվածքով, երկրորդական սեռային հատկանիշներով, արտաքին սեռական օրգաններով նա դասվում է իգական սեռին»…

Ըստ քրեական գործի տվյալների՝ Նելլին, որպես տղամարդ հանդես գալու ժամանակ, մարմնի «վերնամասը» քողարկելու համար մշտապես գործածել է… ռետինե գոտի… Իսկ հարսնացուներին գոհացրել է մարմնագույն քուղով մարմնին ամրացված, ֆրանսիական արտադրության անդամով… Անկողնում նա այնպիսի դիրքեր է «նախընտրել», որ սեռական կյանքի մեծ փորձ չունեցող հարսնացուները ոչինչ չեն կռահել, ամեն բան ընդունել են միանգամայն… բնական…

1988 թվականին Նելլի Համբարյանը դատապարտվել է 8 տարի ազատազրկման:

Տիրանոզավր Ռեքսի կաշվե պայուսակը աճուրդի է հանվել՝ 670,000 դոլար մեկնարկային գնով Խամենեին թույլ չի տա համաձայնագիր ստորագրել ԱՄՆ-ի հետ, եթե նրանք չընդունեն Իրանի պայմաններըՉի կարող երկրի արտաքին քաղաքականությունը հակառակվել երկրի տնտեսական շահերին․ Ռոբերտ Քոչարյան Երբ տնտեսությունը ուժեղ է, կարող ես բերել ուժեղ, կայուն և երկարատև խաղաղություն․ փոփոխությունը` միայն Սամվել Կարապետյանի հետ․ Ուժեղ ՀայաստանԱՄՆ-ը պատրաստ է հեշտությամբ վերադառնալ nւժային սցենարին. Թրամփ Ասել Ռուսաստանին՝ դու ճանաչել ես Արցախը Ադրբեջանի կազմում, ես էլ եմ ճանաչել, աբսուրդային իրավիճակ է․ սա սեփական մեղքերը ուրիշների գրպանը գցել է․ Ռոբերտ ՔոչարյանIDBank-ը մասնակցեց ՀԲՄ մարզային համաժողովին՝ ներկայացնելով ՓՄՁ ոլորտի համար նորարար գործիքներըԱՄՆ-ի և Իրանի միջև գործող hրադադարը դեռևս փխրուն է. Վենս Հայաստան–Իրան․ ռազմավարական գործընկերություն պետությունների միջև և արժեքային ընդհանրություն ժողովուրդների միջև. Արման ՎարդանյանՄրցաշարի գլխավոր ուղերձը թմրամոլության և արատավոր երևույթների դեմ պայքարն է. Հովհաննես ԾառուկյանՎինիսիուսը գրառում է կատարել «Բավարիայից» կրած պարտությունից հետո Ռուսաստանի նախագահի հետ, այս տարիների ընթացքում, երբեք չի եղել գոնե մեկ կետ, որը կարող էր բերել անվստահության․ Ռոբերտ Քոչարյան Իրանը կարող է 64 միլիարդ դոլար վաստակել Հորմուզի նեղուցով նավերի անցումից Փաշինյանի նպատակն այն էր, որ բոլորին ցույց տար, որ ինքը այն մարդն է, որին բոլորն ընդունում են. Ռոբերտ ՔոչարյանՍոֆի Մխեյանը նշում է ծննդյան տարեդարձը Մայրության և գեղեցկության օրը մեծ շուքով ու ջերմությամբ նշվեց Պլեխանովի անվան համալսարանի Երևանի մասնաճյուղում (տեսանյութ) Հյուսիսային Կորեան hրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Հիմա ինքնիշխան ենք, թե՞ ինքնիշխան չենք․ Էդմոն ՄարուքյանԱմբողջ խմբակցությունով առավոտից երեկո մեզնից եք խոսում. էս ի՞նչա քաղաքի վիճակը, ամոթը լավ բանա․ Ալիկ ԱլեքսանյանՀայաստանը լինելու՛ է ազատ, ժողովրդավարական և ուժեղ պետություն. Մուրազ ՇամոյանԿոմպանին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայում «Ռեալի» նկատմամբ տարած հաղթանակը Ագրեuիվ հարձակման մոտեցումը պարտnւթյուն կրեց. Զախարովան՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև hրադադարի մասինԵրևանում մեկնարկել է Doing Digital չորրորդ ֆորումըՈւսուցիչները՝ Ուժեղ Հայաստանում. Նարեկ ԿարապետյանՀրադшդարը չի ներառում Լիբանանը․ Նեթանյահու Մեծ օր է համաշխարհային խաղաղության համար․ Իրանը կարող է սկսել վերակառուցման գործընթացը, մենք պարզապես «կսպասենք», որպեսզի համոզվենք, որ ամեն ինչ լավ կընթանա․ ԹրամփԿոնվերս Բանկը՝ ՓՄՁ համաժողովումՊատերազմի մասին թեզը բացարձակ կեղծիք է․ Ավետիք Չալաբյան Պաշտպանական ներուժի բարձրացումը պատկերացնում ենք եռաստիճան համակարգով․ Նաիրի ՍարգսյանՄիրզոյանը Կալասից հետաքրքրվել է խոստացված գումարներից «Մեծ քաղաքականություն». էպիզոդ չորրորդը՝ այսօր ժամը 20-ինՄի ներողությունը չի փրկի Անդրանիկ Քոչարյանին Սուտ խաղաղության թեզերը մեզ հասցնելու են նոր ցեղասպանության. Արշակ ԿարապետյանՍամվել Կարապետյանի աջակցությամբ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում գերազանցության գերժամանակակից կենտրոններ հիմնվեցին. «Ուժեղ Հայաստան»Փակելով դպրոցները՝ հայաթափում են սահմանամերձ գյուղերը․ Արմեն ՄանվելյանՆախարարներին 7-ական միլիոն պարգևավճար, իսկ թոշակառույին 10 հազար. Վանաձոր. ԼՈՌԻ Փաշինյանը հունիսի 7-ին նորից կստանա՞ ժողովրդի քվեն. Գյումրի. ՇԻՐԱԿ Ի՞նչ կասեք Փաշինյանին, եթե տեսնեք. Գյումրի. ՇԻՐԱԿ Դեղերի ոլորտում պետք է մշակվի նոր քաղաքականություն՝ ի սպաս մեր ժողովրդի առողջության․ Արեգ ՍավգուլյանՊահանջում եմ Անդրանիկ Քոչարյանից` վայր դնել պատգամավորական մանդատը ու հեռանալ քաղաքականությունից․ Արտյոմ ՍիմոնյանՄեկն արդեն ապացուցել է, որ կարող է, մյուսը՝ որ չի կարող․ ո՞ւմ ընտրել․ Տիգրան Դումիկյան Մինչև 25% idcoin IDBank-ի պրեմիում քարտերով ավիատոմսեր գնելիս«Շառլոտ» ակումբի տնօրենն աշխատակցին առաջարկել է գումարի դիմաց սեռական հարաբերություններ ունենալ տարբեր անձանց հետԽոսում են ԵԱՏՄ կազմից դուրս գալու մասին… գոնե պատկերացնո՞ւմ են, թե դա ինչ է նշանակում. Հո սիրուն խոսքեր ասելով չի՞. Գագիկ Ծառուկյան Մենք կփոխենք մեր ընթացքը․ Փոփոխությունը հնարավոր է միայն Սամվել Կարապետյանի հետԱկբա բանկը և ամերիկյան Interactive Brokers-ը համաձայնագիր են ստորագրել ԵՄ-ում էներգիայի 47.3 տոկոսն ապահովել են վերականգնվող էներգիայի աղբյուրներըԻշխանության քայլերը հանգեցնելու են ավելի մեծ ըմբոստության երիտասարդների շրջանում․ Աննա ԿոստանյանՎախը ստիպում է Փաշինյանին արագ արձագանքել, բայց դա իրականությունից փախուստի արձագանք է․ Մարիաննա Ղահրամանյան Ինչի պետք է պատրաստ լինի հայ մարդը սեփական հայրենիքում արժանապատիվ ապրելու իրավունքը պաշտպանելու համար․ Ավետիք Չալաբյան
Ամենադիտված