Հայերեն


Նախկին նախարարն՝ ընդդեմ առողջապահության նախարարության

Քաղաքականություն

Արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը գրում է․

«Առողջապահության նախարարության կայքից տեղեկացա, որ այսօր նորից հանրությանը մոլորեցնելու փորձ է արվել: Ճիշտն ասած ծանոթ չեմ նախորդ փորձերին, առավել ևս պատկերացում չունեմ «մոլորություն» բառի նախարարության ընկալումից, բայց սոցիալական ցանցում իմ գրառման նման արձագանքն այդ հարցում առնվազն տարակուսանք է առաջացնում:

Մտավոր խնդիրներ ունեցող երեխաների վերաբերյալ գրառումս առիթ դարձավ տարաբնույթ քննարկումների, որի թեժացնողն ու բորբոքողը հիմնականում ՀՀ առողջապահության նախարարության աշխատակիցներն էին: Նկատենք, որ գրառման մեջ խոսել եմ պատվաստումների հետևանքով տուժած երեխաների մասին, որոնց տվյալ գերատեսչության աշխատակիցները միանգամից կնքեցին ԱՈՒՏԻԶՄՈՎ: Ընդհանրապես ԲԱԼԿՈՆԻՑ ԴԻԱԳՆՈԶ դնողներին, մերկապարանոց հայտարարություններ անողներին, երբեք առիթ չեմ ունեցել համեմատելու խուճապահարների հետ, առավել ևս հասկանալու, թե ո՞վ է նրանցից ավելի վտանգավոր հանրությանը: Նման առիթ հաստատ չէի ուզենա ընձեռել մարդկային կյանքերի և առողջության հետ գործ ունեցող գերատեսչությանը, որի կայքում դրված տվյալ նյութի ոչ որակին, ոչ յուրահատուկ մոտեցմանը անդրադառնալ չեմ ցանկանում:

Երբեք չեմ թաքցրել, որ բանավեճի մակարդակն ավելի կարևոր է, քան բուն բանավեճը։ Քաղաքակիրթ և բարձրակարգ բանավեճն ունակ է սխալ թեման ու տեսակետը շտկել և բերել ճիշտ լուծումների, հակառակ դեպքում միշտ անմակարդակ և հայհոյախառն բանավեճը բերում է լավագույն դեպքում անարդյունք վիճաբանության, իսկ հաճախ էլ հանգեցնում է ճակատագրական սխալ որոշումների։ Անկեղծ ասած, մեր նախաձեռնած փոքրիկ ակցիան բացարձակ այլ նպատակներ ուներ, իսկ պատվաստումների դեմ «խաչակրաց արշավանքի» երբեք չենք մասնակցել։ Մի փոքր ուշադիր ընթերցելու դեպքում կարելի էր ընկալել հարցադրման էությունն ու մտահոգությունները։ Ինչևե, հավանաբար կան այս հարցում մութ խորշեր, որոնցից անտեղյակ ենք և հավանաբար ակամայից ինչ-որ շահերի ենք դիպչել...

Զերծ մնալով հետագա քննարկումներից, մտահոգությունս եմ հայտնում որևէ թեմայի շուրջ այլընտրաքային կարծիքի անհանդուրժողականության մեր հասարակության հիվանդության և բանավեճի կուլտուրայի իսպառ բացակայության փաստի կապակցությամբ։

Կարծիք արտահայտել, քննարկել, բանավիճել, կամ երկխոսել միշտ պատրաստ եմ բոլոր այն հարցերի շուրջ, որոնց դեպքում ԱՐԴՅՈՒՆՔ ենք ստանալու: Կողմնակից եմ ցանկացած բնույթի այն բանավեճին, որի հիմքում որակն է և սրտացավությունը, հակառակ դեպքում բանավեճի նյութը կարող է կորցնել իր հիմնական նպատակը, իսկ բանավեճի մշակույթը որակից է սնվում: Չեմ ուզում անդրադառնալ առողջապահության նախարարության գնահատակններին, մեկնաբանություններին, խնդիրն այլ հունով տանելու և արհեստականորեն ուռճացնելու անհասկանալի ցանկությանն ու դրդապատճառներին: Միայն ասեմ, որ մարդկանց կասկածները փարատելու հարցում ագրեսիան լավագույն դեղամիջոցը չէ ...»։

Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել Կարապետյան
Ամենադիտված