Հայերեն

Ադրբեջանին պարտադրվում է մեխանիզմը. Հայկական զինուժի հերթական քայլը

Աշխարհ

ԼՐԱԳԻՐ․․ Փետրվարի 26-ին հայտարարություն էին տարածել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, կապված 24-25-ի գիշերը Արցախի ու Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած միջադեպի հետ, երբ հայկական զինուժը կանխարգելիչ հարված էր հասցրել գրոհի փորձ կատարող Ադրբեջանի դիվերսիոն խմբին, արգելակելով խմբի առաջխաղացումը չեզոք գոտում: Դրա հետեւանքով Ադրբեջանն այդ գոտում թողել էր հինգ զոհ:
Մինսկի խմբի համանախագահներն իրենց հայտարարության մեջ կոչ էին արել թույլ տալ զոհերի տարհանումը չեզոք գոտուց:
Հայտարարության այդ հորդորը առաջացնում էր հարց, թե արդյոք տարհանմանը խոչընդոտում է հայկական կողմը, մասնավորապես Արցախի իշխանությունը:
Այդ խնդրին news.am-ի հետ զրույցում անդրադարձել է Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը, փաստացի ընդունելով, որ հայկական կողմը թույլ չի տվել ադրբեջանցիներին տարհանել չեզոք գոտում գտնվող դիվերսանտների դիերը:
Վիտալի Բալասանյանը հայտարարել է, որ Կարմիր Խաչի եւ համանախագահների ներկայացուցիչները եղել են այնտեղ, բայց ադրբեջանական կողմը չի կարողացել դուրս բերել դիերը չեզոք գոտուց, քանի որ խախտել է պայմանավորվածությունը:
Թե ինչ պայմանավորվածություն է խախտել Ադրբեջանը, Բալասանյանը չի մանրամասնել:
Փետրվարի 24-25-ի գիշերային միջադեպը գործնականում աննախադեպ է մեկ այլ տեսանկյունից:
Հայկական կողմը փաստացի հասցրել է կանխարգելիչ հարված իրեղեն ապացույցով, որ ձեռք է բերել տեսանկարահանման սարքերի, խորքային հետախուզության հնարավորություն ընձեռող տեխնիկական միջոցների շնորհիվ:
Մի քանի ամիս առաջ, ապրիլի պատերազմից հետո Արցախի պաշտպանության նախարարը հայտարարեց, որ բանակն ունի մի քանի կիլոմետր խորությամբ հետախուզություն իրականացնելու հնարավորություն: Ադրբեջանական մամուլը դրան անմիջապես արձագանքեց, թե հայկական կողմին այդ հնարավորությունն ընձեռող սարքավորումները տրամադրել է ԱՄՆ-ն:
Բացառված չէ, որ ադրբեջանցիները թերահավատորեն են մոտեցել հայկական կողմի այդ հնարավորությանը, բայց երկու օր առաջ ստիպված եղան համոզվել, որ Արցախի պաշտպանության նախարարի հայտարարությունը բլեֆ չէ, այլ իրականություն:
Իրականություն, որը գործնականում վկայում է հակամարտության գոտում հրադադարի խախտման հետաքննության մեխանիզմի քայլ առ քայլ ներդրման մասին, չնայած Ադրբեջանի դիմադրությանը: Գործնականում, հայկական կողմը Ադրբեջանի գրոհի նախապատրաստմանը հասցրել է ոչ միայն կանխարգելիչ հարված, այլեւ հարվածը զուգորդվել է հետաքննության մեխանիզմի կիրառման հետ:
Դրա հետ մեկտեղ, հայկական կողմի գործողություններում այդ տրամաբանության գործադրումը նկատելի է արդեն որոշակի ժամանակահատված, սկսած դեկտեմբերի 29-ին Տավուշի ուղղությամբ ադրբեջանական դիվերսիայից, երբ Հայաստանի տարածքում մնաց ադրբեջանցիներից մեկի դին, եւ հայկական կողմը հայտարարեց, որ դին կվերադարձնեն միայն հետաքննության ավարտից հետո:
Միաժամանակ հայտարարվեց ադրբեջանցիների նախահարձակ լինելու իրեղեն հստակ ապացույցների տնօրինման մասին: Դրանից որոշ ժամանակ անց Արցախի պաշտպանական բանակը, կանխարգելելով ադրբեջանցիների հերթական դիվերսիոն հարձակումը, գերի վերցրեց հարձակվողներից մեկին: Եվ ահա, փետրվարի 25-ի գործողությունը:
Նկատելի է, որ հակամարտության գոտում տեղի է ունենում հետաքննության յուրօրինակ մեխանիզմի ներդրման գործընթաց, որի տարրերը բավական շոշափելի են հայկական կողմի գործողություններում:
Միջնորդները Բաքվին տեւական ժամանակ հորդորում են համաձայնության գալ հրադադարի պահպանման միջազգային հետաքննական մեխանիզմի ներդրման հարցում: Բաքուն մերժում է: Փաստացի, չի մնացել այդ մեխանիզմը պարտադրելու այլընտրանք: Իսկ այդ առումով չկա այլ ձեւ, քան դա անել Հայաստանի զինված ուժերի միջոցով, ինչը պահանջում է նոր կարողություններ ու մեխանիզմներ, որոնք էլ փաստորեն հայտնվում են հայկական զինուժի տրամադրության տակ:
Ադրբեջանն անկասկած շարունակելու է դիմադրել դրան, եւ տվյալ պարագայում խնդիրը նոր ռազմա-տեխնիկական իրավիճակի պայմաններում քաղաքական իրավիճակը դրան համահունչ նոր տարամաբանության բերելն է, այդպիսով Բաքվին պարտադրելով արդեն նաեւ հրադադարի պահպանման քաղաքական մեխանիզմներ:

Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ըՀայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվեՏարոն Չախոյանի հայտարարությունը՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի համատեքստում․ պահանջում են իրավական գնահատական տալ. Աննա ԿոստանյանՓաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեԱրտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար ՂազարյանՌեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԶանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՍամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութՆիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ Կարապետյան Ժողովրդին համախմբելը առաջնորդի պարտականությունն է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հ1-ը. տեսանյութՍեպտեմբերի 27-ը վարչախումբը միտումնավոր է անտեսում` որպես հիշատակի օր. Աննա ԿոստանյանUcom-ը՝ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 21-րդ օլիմպիադայի գլխավոր հովանավոր Պահանջում ենք Հանրային հեռուստաընկերությունից վերանայել իր քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանՄարդիկ սկսում են հավաքվել Սամվել Կարապետյանի առանձնատան մոտ. տեսանյութՓաշինյանը չի կարող «համոզել» «Ուժեղ Հայաստանին», որևէ ճնշում մեզ հետ չի պահելու. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանի՝ ընդդիմության նկատմամբ քաղաքական հետապնդումների իրական պատճառը. տեսանյութCOP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը Հայ ժողովուրդը մերժում է Ալիևի սահմանադրությունը. տեսանյութՎախկոտ Նիկոլ Փաշինյանը դիմակավորված և զինված անձանց միջոցով մեզ «համոզելու» պրոցեսի մեջ է. Արեգա ՀովսեփյանՔՊ-ի քաղաքական մանր «ժուլիկության» մասին. Գառնիկ Դավթյան
Ամենադիտված