Fontanka.ru-ն գրում է, որ Չինաստանի խոշորագույն կերակրի աղ արտադրող տարածաշրջանը՝ Չանգլուն, գործարկել է արևային էլեկտրակայան, որը ոչ միայն էլեկտրաէներգիա կտրամադրի մեկուկես միլիոն տնային տնտեսություններին, այլ նաև կօգնի գոլորշիացնել աղը, հայտնում է Energia+ առցանց էներգետիկ ամսագիրը:
Արևային էլեկտրակայանի տարածքը կազմում է 13 քառակուսի կիլոմետր, որը գրեթե 10,5 հազար օլիմպիական լողավազան է։ Կայանի յուրահատկությունը կայանում է նրանում, որ այն տեղադրված է ծովի արևելյան ափին, և երկկողմանի պանելներն ի վիճակի են միաժամանակ գրավել, և՛ արևի ուղիղ ճառագայթները, և՛ ջրից արտացոլված արևի լույսը։ Նախագծող ընկերությունը կարծում է, որ այն կարող է տարեկան արտադրել մինչև 1,5 միլիարդ կՎտժ էլեկտրաէներգիա, և այն կտրամադրի մեկուկես միլիոն տնային տնտեսություններին:
Չանգլու շրջանը Չինաստանի խոշորագույն կերակրի աղ արտադրող շրջաններից մեկն է: Այնտեղ աղմն արդյունահանվում է տեղական հանքավայրերից կամ Դեղին ծովից ջուրը մղելով հատուկ ջրանցքներ և ջրավազաններ, և այնուհետև ջուրը գոլորշիացվում է: Արեգակնային մարտկոցների էներգիան մասամբ տաքացնելու է լողավազանների ջուրը, իսկ որքան մեծ է տաքացումը, այնքան մեծ է արտադրվող աղի ծավալը, որը բյուրեղանում է լողավազանների պատերին և հատակին։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաներգիայի ծախսը
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]