Հայերեն


«Եթե ցանկանայի նստել իմ ընկերոջ ծնկներին, կնստեի»․ Անահիտ Սիմոնյանն արձագանքել է իր հասցեին հնչող քննադատություններին

Life

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Երգչուհի Անահիտ Սիմոնյանը երեկվանից կրկին հայտնվել է օգտատերերի քննադատությունների կենտրոնում։ Բանն այն է, որ նրա մասնակցությամբ համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ վերջինս զվարճանում է իր ընկերների հետ, որոնց թվում է ռեփեր Սուպեր Սաքոն։

Օգտատերերը երգչուհուն մեղադրում են տղամարդու ծնկներին նստելու, Սուպեր Սաքոյի հետ գրկախառնվելու համար:

անոոոո.png (131 KB)

աաաաա.PNG (263 KB)

Անդրադառնալով հնչող քննադատություններին՝ Անահիտ Սիմոնյանը «Ինստագրամ»-ի իր էջում հայտնել է, որ տեսանյութը հրապարակել է անձամբ ինքը, քանի որ այն, իր կարծիքով, զվարճալի է։ Նա նաև տեսանյութի մի հատվածից հրապարակել է դանդաղեցված կադրեր՝ ապացուցելու համար, որ նստած չէ որևէ մեկի ծնկներին:

նոոո.PNG (288 KB)

«Չէի ցանկանում մեկնաբանել այս պատմությունը, բայց ստիպված եմ, քանի որ ես այն հանրային դեմքը չեմ, որի մասին լրատվամիջոցները գրում են ապատեղեկատվություններ և ներկայացնում այն լույսի ներքո, որն իրենց հարմար է, շատ հավանումներ են հավաքում»,- գրել է երգչուհին, այնուհետև հրապարակել տեսանյութի դանդաղեցված հատվածն ու հավելել․ «Սա ո՛չ արդարացում է, և ո՛չ էլ բացատրություն, այլ պարզապես ճշմարտությունն է, որը դուք չեք տեսնում, որովհետև ձեզ այդպես է հարմար՝ տեսնել այն, ինչը դուք ցանկանում եք տեսնել։ Ձեզ մանիպուլացնում են, և դուք տրվում եք նրան, ինչը ձեզ կերակրում են։ Այս հոլովակով ես ցանկանում եմ ասել հաջորդը՝ եթե ես ցանկանայի նստել իմ լավագույն ընկերոջ ծնկներին, ես կնստեի, և այդտեղ չկա ամոթալի ոչ մի բան, բայց ես նստում եմ նրա կողքին, և սա ապացույց է, որ լրատվամիջոցները ցանկանում են լայքեր հավաքել»։

Նա նաև մեկնաբանել է տեսանյութի երկրորդ հատվածը, որտեղ պարում է Սուպեր Սաքոյի հետ:

«Ես իմ գործընկերոջ՝ Սաքոյի հետ ընկերություն եմ անում արդեն երկար տարիներ, և այդ տեսանյութը ես էի հրապարակել, քանի որ այդ պահին այն ինձ թվաց զվարճալի, և մեր նկարը դարձել էր կարճ տեսանյութ, ինչ կա՞ նրանում, որ մենք միասին լուսանկարվել ենք։ Գրեք ինձ, խոսենք այդ մասին, կամ էլ ձեզ դուր չէր եկել իմ հագուստը։ Եթե ձեզ դուր չի եկել, թե ինչպես եմ ես հագնվում, դա միայն ձեր խնդիրն է։ Ես պարտավոր չեմ հագնվել կամ ինձ պահել այնպես, ինչպես դուք եք ցանկանում, ես ձեզ նույնիսկ չեմ ճանաչում և չեմ էլ ուզում ճանաչել։ Սա վերաբերում է այն մարդկանց, ովքեր իմ հասցեին ոչ պարկեշտ խոսքեր են գրում։ Համակերպվեք արդեն, որ յուրաքանչյուրը կարող է ապրել իր կյանքով, հագնվել այնպես ինչպես ցանկանում է, շփվել այն մարդկանց հետ, ում հետ ցանկանում է։ Սովորեք ապրել ձեր կյանքով, մի խառնվեք ուրիշի կյանքին, ընտանիքին, ճակատագրին, դա մեծ մեղք է»։

Սիմոնյանը նաև ընդգծել է՝ ինքն այն աղջիկն է, ով իրավունք ունի ապրել իր կյանքով, իսկ ծածկված լինել փարաջայով, թե առանց դրա, մերկ, թե հագուստով, իր ընտրությունն է։

Նա նկատել է, որ նույն վերաբերմունքը որոշ մարդիկ փորձում են ցուցաբերել նաև իր տղայի նկատմամբ:

«Նույնը դուք ցուցաբերում եք իմ տղայի նկատմամբ․ ինչո՞ւ է հագուստը լայն, ոչ թե կլասիկ, մազերը երկար, և այլն։ Ես արդեն իմունիտետ ունեմ ձեր նկատմամբ, իսկ տղաս՝ ոչ։ Իսկ այս ամենը խոսում է ձեր անդաստիարակության մասին։ Եթե դուք սահմանափակում եք ձեր երեխայի իրավունքները, ապա դա ձեր իրավունքն է, ես չեմ միջամտում, իսկ իմ տղան հագնելու է այն, ինչ ինքն է ցանկանում։ Ես սահմաններ նրա առջև չեմ դնում։ Վերջ»։

Վերջինս նաև տեղադրել է սքրինշոթեր՝ հայտնելով, որ իր փաստաբանը զբաղվելու է նման հրապարակումներով։ 

աաաասդֆգ.PNG (269 KB)

 
28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿRate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ումՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՓաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա Կոստանյան«ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանԾառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն Հովասափյան300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Եկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՀայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր ԱվետիսյանԱյն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք ՉալաբյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել է
Ամենադիտված