Հայերեն


Ընդդիմությունը պետք է էստրադայից քաղաքականություն տեղափոխվի

Քաղաքականություն

«Առաջին»-ը գրում է․

Առավելապես «Սասնա ծռերի» հուլիսյան գործողություններից հետո, քչերը կվիճարկեն իշխանության տարբեր ներկայացուցիչների այն միտքը, թե Հայաստանում այսօր չկա իշխանությանը համարժեք հակակշիռ քաղաքական ուժ: Ինչ խոսք, երբ իշխանության ներկայացուցիչները հնչեցնում են նմանօրինակ հայտարարություններ, դա բացի իրականության արտացոլում լինելուց, և գուցե դրանից առաջ նախ, իհարկե, ցինիզմի և անպատկառության դրսևորում է: Այն պարզ պատճառով, որ Հայաստանում իշխանությանը հակակշիռ, համարժեք քաղաքական ընդդիմություն լինել չի կարող ընդհանրապես, քանի որ դրա համար նախ պետք է քաղաքական իշխանություն:

Հայաստանում ընդդիմությունը իշխանությանը համարժեք լինելու համար պետք է գողանա իշխանությանը համարժեք, բռնանա, օրենքներ և Սահմանադրություն խախտի, կոռուպցիայի և մենաշնորհների մեջ թաթախված լինի: Դա է իշխանությունը, և այդպիսին կարող է լինել հակակշիռ, համարժեք ընդդիմությունը: Բայց պարզ է, որ ընդդիմությունը այդպիսին լինել չի կարող, քանի որ իշխանության ձեռքին են պատժիչ լծակները, ուժային կառույցները, որոնք էլ անմիջապես կլուծեն ընդդիմության հարցերը: Եվ բացի այդ, Հայաստանում իրական, արժեքավոր ընդդիմությունն, իհարկե, իրեն թույլ չի տա թաթախվել այն ամենի մեջ, ինչի մեջ թաթախված է իշխանությունը, նույնիսկ այդ իշխանությանը ամեն գնով հաղթելու համար:

Ամեն տեսակ չէ, որ ընդունակ է առաջնորդվել նպատակն արդարացնում է միջոցները տարբերակով: Եվ ավելին՝ գուցե Հայաստանում փոփոխությունների անհրաժեշտությունը նաև հենց նրա համար է, որ հանրային ենթագիտակցությունից դուրս գա այդ փիլիսոփայությունը: Հետևաբար Հայաստանին պետք է այդ փիլիսոփայությունից զերծ ընդդիմություն: Սակայն, այս ամենով հանդերձ, մյուս կողմն, իհարկե, այն է, որ իշխանությունն իրապես չունի հակակշիռ ընդդիմադիր ուժ: Եվ այստեղ այն, որ ընդդիմադիր ուժերը չեն կարող և չպետք է ուզենան լինել իշխանության նման, արդարացում չէ այն իրավիճակի համար, որ չկա այդ ընդդիմադիր հակակշիռը, որը իր ուժով կարող է իշխանությանը ինչ-որ բաներ ստիպել կամ ստիպել պարզապես թողնել հակասահմանադրական ճանապարհով զավթած դիրքերը և դրանք վերադարձնել ժողովրդին, սահմանադրական կարգի շրջանակ:

Ընդդիմության առաջ իշխանության ասիմետրիկ հակակշիռ լինելու հրամայականն է, և այդ խնդիրը ներկայումս, մեղմ ասած, հեռու է արդյունավետ սպասարկվածությունից և առավել ևս լուծված լինելուց: Իսկ դա բերում է նրան, որ իշխանությունը դառնում է առավել ինքնավստահ, առավել ցինիկ, բնականաբար էլ ավելի հանդուգն դառնալով իր բնույթով: Այդ տեսանկյունից, որքան էլ հասարակության համար ցավալի է իշխանական ցինիզմի դրսևորումը, թե համարժեք հակակշիռ չունեն, այդուհանդերձ այդ ցավը պետք է մղի ոչ միայն զգայական գնահատականների և իշխանության այդ դրսևորումները բնորոշող դիպուկ հակադարձումների, այլ մտորումների, թե ինչպես լուծել ասիմետրիկ ընդդիմադիր ուժի ձևավորման խնդիրը, ինչի վրա պետք է լինի այդ ասիմետրիայի շեշտը, որպեսզի այն բերի երկարաժամկետ դիմադրունակության համակարգի ձևավորման: Սա առանցքային խնդիր է:

Այսինքն՝ իշխանության համար պետք է հստակ լինի, որ ասիմետրիկ ընդդիմադիր ուժն ունի դիմադրունակության երկարաժամկետ ռեսուրս, և դրա դեմ իշխանության ավանդական մեթոդները աշխատել չեն կարող: Հայաստանում իշխանությանը կարճաժամկետ պարտության մղելու մարտավարությունը կարող է ինքնախաբեություն լինել: Ներկայումս Հայաստանում օբյեկտիվորեն չկա և գրեթե նույնքան օբյեկտիվորեն մոտ ապագայում չի կարող նշմարվել ասիմետրիկ այն ուժը, որն ունակ կլինի արձանագրել կարճաժամկետ հաջողություններ, եթե, իհարկե, չի ստանա, ասենք, արտաքին քաղաքական կենտրոնների բուռն աջակցություն: Իսկ այդպիսի աջակցության տրամադրվածություն այդ կենտրոններում ոչ միայն չի նկատվում՝ լինի Արևմուտք, թե Ռուսաստան, այլ հակառակը՝ ակնհայտ է, որ այդ տեսանկյունից Հայաստանի հաշվով կայացված որոշումները միտված են երկարատև տնտեսա-քաղաքական գործընթացների:

Ըստ այդմ՝ Հայաստանում ասիմետրիկ ընդդիմադիր համակարգի ձևավորումն էլ հաջողություն կարող է ունենալ երկարաժամկետ հաշվարկի դեպքում: Ընդ որում՝ որքան երկար ժամկետի հեռանկարով արվի հաշվարկը, այդքան գուցե ավելի կարճ ժամկետում զգացվեն աշխատանքի տարբեր էֆեկտները, թեկուզ հիմնականում փոքր: Նախ՝ Հայաստանում ներկայումս կա խնդիր հասկանալու ոչ թե ինչ է իշխանությունը կամ ինչպիսին է իշխանությունը, այլ ինչպիսին է, իրենից ինչ է ներկայացնում ընդդիմությունը:

Հայաստանում կա ընդդիմադիր գործունեությունն էստրադայից քաղաքականություն բերելու, բեմից ամբիոն բերելու անհրաժեշտություն: Դա կարող է լինել միակ արդյունավետ պատասխանն իշխանական ցինիզմին, որի հաշվարկն էլ թերևս հենց այն է, որ համարժեք հակակշռի բացակայության մասին ցինիզմի և մեծամտության միախառնումով արվող հայտարարությունները հասարակությանը կհանեն հավասարակշռությունից: Հենց այստեղ, այդ հայտարարությունների հանդեպ վերաբերմունքից պետք է սկսի ասիմետրիկ շարժումը:

Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել Կարապետյան
Ամենադիտված