Ադրբեջանում զինվորը կրակել է ինքն իրեն
ԱշխարհՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Աղդամի զինդատախազությունը տեղեկություն է ստացել, որ գերաժամկետ զինվորական ծառայության զինծառայող, կրտսեր սերժանտ Աբբասով Ասիմ Խամիլ օղլուն ինքնասպան է եղել՝ հրազենից կրակելով իր վրա։
Փաստի առթիվ Աղդամի զինվորական դատախազության կողմից հարուցվել է քրեական գործ՝ ԱՀ քրեական օրենսգրքի 125-րդ հոդվածի (ինքնասպանության դրդելը) հատկանիշներով, հարցաքննվել են վկաներ, նշանակվել են համապատասխան փորձաքննություններ, կատարվել են անհրաժեշտ քննչական գործողություններ։
Նախաքննությունը շարունակվում է։