Յուլյա Գրիգորյանցի ֆոտոշարքը՝ Sony World Photography Awards-ի լավագույն տասնյակում
ՀասարակությունԱշխարհի խորագույն և հեղինակավոր Sony World Photography Awards լուսանկարչական մրցույթը հայազգի Յուլյա Գրիգորյանցի Դատարկության բնակիչները» (Inhabitants of the Empty) խորագրով ֆոտոշարքը ընդգրկել է Professional Daily Life անվակարգի լավագույն տասնյակում:
Ինչպես հաղորդում է us1.campaign-archive2.com կայքը, ֆոտոմրցույթին մասնակցելու հայտ են ներկայացրել լուսանկարիչներ՝ աշխարհի 183 երկրներից: Ընդհանուր առմամբ մրցույթին մասնակցում է 227 հազար լուսանկար:
Գրիգորյանցը, որը ծնունդով Հայաստանից է, բայց այժմ բնակվում է Ֆրանսիայում, ֆոտոնախագիծն իրականացրել է Գյումրիում՝ ցուցադրելով քաղաքի կարիքավոր մարդկանց առօրյան, սարսափելի կենսապայմանները:
Ֆոտոմրցույթում հաղթած մասնակիցները կստանան մասնագիտական սարքավորումներ և 25.000 ԱՄՆ դոլար: