Ինչ է տեղի ունեցել. ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
ԱշխարհՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինական անօդաչու սարքն այսօր առավոտյան հարձակվել է Նովգորոդի մարզում գտնվող ռազմական օդանավակայանի վրա։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Այսօր Մոսկվայի ժամանակով ժամը 10:00 -ի սահմաններում Կիևի ռեժիմը կոպտեր տիպի ԱԹՍ-ի կիրառմամբ ահաբեկչական հարձակում է իրականացրել Նովգորոդի մարզի ռազմական օդանավակայանի վրա», — նշված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ անօդաչուն հայտնաբերվել է օդանավակայանի արտաքին դիտարկման կետի հաշվարկի կողմից և խոցվել է հրաձգային զենքերից:
Հարձակման հետևանքով օդանավակայանի տարածքում հրդեհ է բռնկվել օդանավերի կայանատեղիում, որն օպերատիվ կերպով վերացվել է հրշեջ հաշվարկների կողմից: Մեկ ինքնաթիռ վնասվել է։
լ
Նախարարությունից հավաստիացրել են, որ հարձակման հետևանքով տուժածներ չկան:
Հիշեցնենք, որ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ օգոստոսի 18-ին Մոսկվայի ժամանակով 04:00-ի սահմաններում (Երևանի ժամանակով 05:00-ին) Կիևը փորձել է անօդաչու սարքի կիրառմամբ հարձակում իրականացնել Մոսկվայի և Մերձմոսկվայի օբյեկտների վրա: ՊՆ-ի տվյալներով՝ ուկրաինական անօդաչու թռչող սարքը ՀՕՊ միջոցների ազդեցությունից հետո փոխել է հետագիծը և ընկել մայրաքաղաքի Կրասնոպրեսնենսկայա առափնյակի շրջանում գտնվող ոչ բնակելի շենքի վրա: