Հայաստանի հավաքականի բոլոր աղջիկները Սլովենիայից վերադառնում են մեդալներով
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի
Սլովենիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանն արդեն ունի 4 մեդալ, հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից․
Հայրենիք մեդալով կվերադառնան 36 կգ քաշային Աստղիկ Խաչատրյանը, 44 կգ քաշային Լիանա Ժամհարյանը, 46 կգ քաշային Եվրոպայի գործող չեմպիոն Համեստ Աֆրիկյանը և 48 կգ քաշային Անահիտ Հարությունյանը։ Մեր մարզուհիները կիսաեզրափակիչում են։
Տղաների պայքարում Հայաստանի հավաքականը 1/4 եզրափակիչում ունի 11 մասնակից։ Հաջորդիվ յուրաքանչյուր հաղթանակի դեպքում մեդալ կապահովենք նաև տղաների մրցակցությունում,- ասվում է ֆեդերացիայի հաղորդագրության մեջ։