Մոսկվայում խոցված ԱԹՍ-ն ընկել է Մարգարիտա Սիմոնյանի տան մոտ
ԱշխարհՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի
RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է, որ այսօր առավոտյան Մոսկվայի մարզում խոցված երկու ԱԹՍ-ներից մեկն ընկել է իր տան մոտ։
«Իստրայի շրջանում խոցված անօդաչու թռչող սարքն ընկել է մեր կողքի փողոցում։ Շնորհակալություն մեր հակաօդային պաշտպանությանը, որ զոհեր և ավերածություններ չկան»,-գրել է նա տելեգրամի իր ալիքում։
Ավելի վաղ, ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր Մոսկվայի մարզի տարածքում ուկրաինական երկու ԱԹՍ-ներ ոչնչացնելու մասին։