Հայերեն

Նախազգուշացում պաշտոնական Բաքվին

Աշխարհ

1in.am. ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում մի քանի ուշագրավ հայտարարություն է արել Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ: Օրինակ՝ Ուորլիքը հայտարարել է, որ երբ ինքը հեռացավ, սեղանին կային բավականին ուշագրավ առաջարկներ: Թե, մասնավորապես, ինչ առաջարկների մասին է խոսքը՝ Ուորլիքը չի նշում: Միևնույն ժամանակ Ուորլիքը նաև հայտարարում է, որ դեռևս մինչև վերջ պարզ չէ այն, ինչ տեղի է ունեցել ապրիլյան պատերազմի օրերին, և պարզ չէ, թե իրականում որքան են եղել զոհերը: Այս հանգամանքը անկասկած վերաբերում է Ադրբեջանին, քանի որ զոհերի և վիրավորների մասին տեղեկատվությունն, այսպես ասած, գաղտնիացված է հենց Ադրբեջանում, և Հայաստանի պարագայում նման խնդիրներ և կասկածներ հասարակությունը չունի:

Այս առումով Ուորլիքի հայտարարությունը նաև ուշագրավ է հնչում փետրվարի 25-ին տեղի ունեցած միջադեպի ֆոնին, և Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահը, ըստ էության, արձանագրում է, որ Ադրբեջանի կորուստները լինում են շատ ավելի, քան արձանագրում կամ խոստովանում է Բաքուն:

Այստեղ, իհարկե, բուն խնդիրը ամենևին էլ ադրբեջանական կորուստների վիճակագրությունը չէ, այլ ազդակները, որ ստացվում են միջազգային հարթակներից: Իսկ Ուորլիքը հենց այդ հարթակը ներկայացնող գործիչ է: Այն, որ նա այլևս Մինսկի խմբի նախկին համանախագահ է, ըստ էության առնչվում է ընդամենը ֆորմալ կարգավիճակին, իսկ ոչ ֆորմալ իմաստով չի կարող լինել խիստ կարևոր աշխարհաքաղաքական հանգույց հանդիսացող գործընթացին առնչված նախկին դիվանագետ, և այդ գործով զբաղված մարդիկ անկասկած չափազանց պատասխանատու են անգամ պաշտոնաթող լինելուց հետո իրենց յուրաքանչյուր արտահայտության համար: Հատկապես երբ խոսքը վերաբերում է պաշտոնաթողությունից հետո կարճ ժամանակահատվածին:

Բացի այդ, Արցախյան կարգավորման գործընթացում կարծես թե առկա է նաև որոշակի «ավանդույթ», երբ պաշտոնը թողնող համանախագահները հանդես են գալիս այնպիսի ազդակներով, որոնք այս կամ այն պատճառով անպատեհ կլինեն պաշտոն զբաղեցնող համանախագահների շուրթերից հնչելու պարագայում: Այսինքն՝ կա ըստ էության ոչ միայն համանախագահության, այլ նաև նախկին համանախագահության չգրված մի ինստիտուտ, որի միջոցով հրապարակայնություն են ստանում ազդակներ, որոնք հնարավոր չէ պաշտոնական կարգավիճակում:

Եվ այս առումով հատկապես փետրվարի 25-ի միջադեպի ֆոնին Ուորլիքի հայտարարությունը ապրիլյան պատերազմի դեռևս չպարզված հանգամանքների և ավելի մեծ թվով զոհերի վերաբերյալ իր մեջ կարծես թե բավականին ուշագրավ ակնարկ է պարունակում Բաքվին՝ զգուշացման կամ նախազգուշացման համատեքստով: Ըստ այդմ, ամերիկացի նախկին համանախագահի խոսքում կարծես թե կա Ադրբեջանի իշխանությանը հասցեագրված բավականին բաց ակնարկ, որ կարող են հրապարակայնացվել ապրիլյան պատերազմի մասին տեղեկություններ, որոնք, մեղմ ասած, այդքան էլ հաճո չեն կարող լինել պաշտոնական Բաքվին և կարող են անհարմար վիճակ ստեղծել Ալիևի կամ արդեն տեր և տիկին Ալիևների համար:

Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ըՀայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվեՏարոն Չախոյանի հայտարարությունը՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի համատեքստում․ պահանջում են իրավական գնահատական տալ. Աննա ԿոստանյանՓաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեԱրտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար ՂազարյանՌեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԶանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՍամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութՆիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ Կարապետյան Ժողովրդին համախմբելը առաջնորդի պարտականությունն է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հ1-ը. տեսանյութՍեպտեմբերի 27-ը վարչախումբը միտումնավոր է անտեսում` որպես հիշատակի օր. Աննա ԿոստանյանUcom-ը՝ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 21-րդ օլիմպիադայի գլխավոր հովանավոր Պահանջում ենք Հանրային հեռուստաընկերությունից վերանայել իր քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանՄարդիկ սկսում են հավաքվել Սամվել Կարապետյանի առանձնատան մոտ. տեսանյութՓաշինյանը չի կարող «համոզել» «Ուժեղ Հայաստանին», որևէ ճնշում մեզ հետ չի պահելու. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանի՝ ընդդիմության նկատմամբ քաղաքական հետապնդումների իրական պատճառը. տեսանյութCOP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը Հայ ժողովուրդը մերժում է Ալիևի սահմանադրությունը. տեսանյութՎախկոտ Նիկոլ Փաշինյանը դիմակավորված և զինված անձանց միջոցով մեզ «համոզելու» պրոցեսի մեջ է. Արեգա ՀովսեփյանՔՊ-ի քաղաքական մանր «ժուլիկության» մասին. Գառնիկ Դավթյան
Ամենադիտված