Դեռահասը «Wildberries»-ով ատրճանակ է գնել և կրակել ընկերոջը
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մոսկվայից մի դեռահաս «Wildberries»-ից օդամղիչ ատրճանակ է գնել և դրանով կրակել ընկերոջ դեմքին, տեղեկացնում է «Իզվեստիա»-ն։
Նշվում է, որ 15-ամյա դեռահասի ծնողները զենք գնելու մասին տեղյակ չեն եղել։
«Իհարկե, նա գաղտնի զենք է գնել բոլորից, առաջին հերթին ծնողներից։ Ընդ որում ՝ պահել է իր սենյակում», — ասել է «Իզվեստիա»-ի աղբյուրը։
Միջադեպի հետևանքով տուժածը աչքի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Ոստիկանությունը հետաքննում է միջադեպը։