Ալիևը նոր հայտարարություն է արել
Աշխարհ
ԱդրբեՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն Լաչինի միջանցքում անցակետը տեղադրել է «միջազգային իրավունքի» համաձայն՝ միաժամանակ նշելով, որ այդ քայլի պատճառով Ադրբեջանը ճնշումների է ենթարկվել։
«Մենք դա արեցինք՝ ևս մեկ անգամ ցույց տալով կամք, քաջություն, ինքնավստահություն»,- Լաչինի շրջանում ելույթ ունենալով՝ հայտարարել է Ալիևը՝ հավելելով, որ անցակետի բացման պատճառով Ադրբեջանը բախվել է ուժեղ ճնշումների ու սպառնալիքների։
«Սա շարունակվում է այսօր. տարբեր միջազգային կազմակերպությունների շրջանակներում Հայաստանն ու դրա նմանները տարբեր դավադրություններ են հյուսում մեր դեմ։ Բայց ոչինչ չի կարող մեզ ստիպել շեղվել մեր ճանապարհից»,- ասել է Ալիևը