Հանդիպել են Ադրբեջանի ու Թուրքիայի պաշտպանության նախարարները
ԱշխարհՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովը և Յաշար Գյուլերը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ Հասանովն ընդգծել է երկու երկրների միջև ռազմական համագործակցությունը բարձր մակարդակը:
Իր հերթին Գյուլերը նշել է, որ Ադրբեջան֊Թուրքիա ռազմավարական դաշինքը հիմնված է եղբայրական և բարեկամական կապերի վրա:
Քննարկվել են ռազմական, ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր: