Այսօր առավոտյան Երևանից Կապան չվերթ է տեղի ունեցել
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր առավոտյան Երևանից Կապան չվերթ է տեղի ունեցել: Չվերթը նախատեսված էր առավոտյան 08:00-ին: Զվարթնոց օդանավակայանից «Հրապարակ»-ի հարցին ի պատասխան, թե չվերթը տեղի ունեցե՞լ է, ինքնաթիռը թռե՞լ է, աշխատակցուհին պատասխանել է, որ չվերթը տեղի է ունեցել, սակայն չի կարողացել պատասխանել, թե արդյոք օդանավը վայրէջք կատարե՞լ է Կապանի օդանավակայանում։ Նա միայն նշել է, որ թռիչքը տևում է 1 ժամ, և ենթադրում է, որ վայրէջքը տեղի է ունեցել:
Կապանից Երևան ևս թռիչք կար՝ նախատեսված ժամը 11:00-ին, սակայն օդանավակայանի աշխատակիցը ասել է, որ ինքնաթիռը կուշանա: