Բանտում մահացել է Backstreet Boys և NSYNC խմբերի հիմնադիրը
LifeBackstreet Boys և NSYNC խմբերի հիմնադիր 62-ամյա Լու Փերլմենը մահացել է Տեխասի նահանգի բանտում, որտեղ նա խարդախության մեղադրանքով իր պատիժն էր կրում. տեղեկացնում է Associated Press-ը: Մահվան պատճառը անհայտ է:
2008թ. պրոդյուսերը դատապարտվել էր 25 տարվա ազատազրկման՝ առավել խոշոր չափի խարդախության համար: Փերլմենը խոստովանել էր, որ 20 տարի շարունակ ինքը ներդրումներ է ներգրավել իր Transcontinental Airlines Travel Services Inc. և Transcontinental Airlines Inc. ընկերություններում, որոնք գոյություն են ունեցել միայն թղթի վրա: Արդյունքում տուժել էին առնվազն 250 մարդ, որոնք զրկվել են 200 մլն դոլարից, և 10 ֆինանսական հաստատություններ, որոնք կորցրել են 100 մլն դոլար:
