Հայերեն


Վիկիլիկսի գաղտնազերծումը Քոչարյանի ու Ալիեւի մասին

Քաղաքականություն

Armlur-ը գրում է․

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ճանապարհին հաշված թվով հանդիպումներ են եղել, որոնք կարող էին ճակատագրական լինել խնդրի լուծման հարցում: Դրանցից մեկն էլ 2006թ. փետրվարի 10-ին Ռամբուեում կայացած բանակցություններն էին Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ: Միջնորդները այնժամ հուսառատ էին, որ լուրջ տեղաշարժ է արձանագրվելու: Բնականաբար, որեւէ առաջընթաց չեղավ, սակայն հանդիպումն իր արտառոց բնույթով գրավեց ամերիկացիների ուշադրությունը: Այդ առումով բավականին հետաքրքիր է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր Ջոն Էվանսի` 2006թ. մարտի զեկուցագիրը` ուղարկված ԱՄՆ Պետդեպարտամենտին: «Վիկիլիքսի» կողմից բացահայտված դիվանագիտական այս փաստաթուղթը դրոշմված է իբրեւ խորհրդապահական եւ պատմում է դեսպան Էվանսի ու Ռոբերտ Քոչարյանի հանդիպման մասին: Զրույցի ընթացքում հիմնական հարցերը վերաբերել են ԼՂ հակամարտության կարգավորմանը, մասնավորապես` վերոնշյալ Ռամբուեի հանդիպմանը: Դիվանագետը հայտնում է, որ Քոչարյանը զրույցի ընթացքում քանիցս շեշտել է իր թերհավատությունը, որ ունեցած է եղել մինչեւ Ֆրանսիայում Ալիեւի հետ տարված բանակցությունները: Քոչարյանի համոզմամբ` Ռամբուեում անհաջողությունը դրսեւորված է եղել մինչեւ իսկ հանդիպման մեկնարկը, քանզի ինքը հավատացած էր, որ Ալիեւը լուրջ քննարկումների համար չի ժամանել: Ըստ Քոչարյանի` մինչ Փարիզ գնալն արդեն իսկ ուներ այն զգացումը, որ լուրջ քննարկում չի լինելու: Շեշտելով նախագահ Շիրակի ներդրած ջանքերը` Քոչարյանը ընդգծել է, որ դրանք լիովին ապարդյուն անցան: Ժակ Շիրակի բարձրացրած հարցը Արցախում հանրաքվե անցկացնելու կապակցությամբ Քոչարյանը համարել է Ալիեւի խնդիրը: Նա պնդել է, որ Ադրբեջանի խորհրդարանում ընդամենը մի քանի ընդդիմադիր կա, եւ Ալիեւն ազատորեն կարող է Սահմանադրությունը փոխել ու համաձայնել հանրաքվեի տարբերակին: Հետաքրքիր է, որ Շիրակը այնժամ փորձում էր գտնել մի տարբերակ, որով հանրաքվեի հարցի պարագայում կփրկվեր թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի իշխանության դեմքը: Տարիների ընթացքում նման մի բան գտնվեց` հանձին «ազատ կամարտահայտություն» եզրույթի, որ հայտնվեց հենց այս հանդիպումից մեկ տարի անց փոխադարձաբար ընդունելի «Մադրիդյան սկզբունքների» մեջ: Հատկանշական է, որ եթե հանրաքվեն հստակ իրավական ուժ ունեցող գործընթաց է ենթադրում, ապա կամարտահայտությունը կարող է լինել լոկ պլեբիսցիտի` հարցման տեսքով եւ որեւէ օրինական արտավորություն չառաջացնել փուլային տարբերակով առաջնահերթորեն 5 շրջան ստացող Ադրբեջանի համար: Քոչարյանը Էվանսին պատմել է, որ զրույցի ընթացքում Ալիեւի հետ փորձել է ուղիղ խոսակցություն ծավալել «դու»-ի մակարդակով եւ գերազանցապես մեկ հիմնական հարցով` «Դու այստեղ ես համաձայնության հասնելո՞ւ համար, թե՞ մենք պիտի ձեւացնենք, որ բանակցում ենք»: Քոչարյանը տեղեկացրել է նաեւ, որ միջնորդներն առաջարկել են երկրորդ օրն էլ մնալ Ռամբուեում, սակայն ինքը դա համարել է անիմաստ ժամավաճառութուն: Քոչարյանը տարակուսում էր, որ Ալիեւը մերթ ազդակներ է փոխանցում առ միջնորդներ, թե իբր պատրաստ է փոխզիջումներով հարցը կարգավորել, բայց եւ նույն պահին ներքին սպառման հայտարարություններ է անում, ըստ որի` ժամանակն աշխատում է Ադրբեջանի օգտին, եւ իրենք երկար սպասել չեն կարող: Քոչարյանը հարց է բարձրացրել` արդյո՞ք սրանք մի մարդու հայտարարություններ են, որ իսկապես շահագրգռված է վերջնական համաձայնությամբ: Քոչարյանի տպավորությամբ` Ալիեւը իրականում չգիտի էլ, թե ինչ է ցանկանում: Քոչարյանն օրինակ է բերել իր անձնական կյանքից: Ըստ նրա` ինքը ճանաչում էր մի մարդու, որը փութաջանությամբ դավաճանում էր սեփական կնոջը, բայց նաեւ նրան մշտապես պատվում էր նվերներով, քանզի խիղճը տանջում էր իր արաքի պատճառով: Նմանեցնելով Ալիեւին` Քոչարյանը սրամտում էր, որ Ալիեւը չի ցանկանում իր վրա նվազագույն իսկ պատասխանատվություն ստանձնել հարցի կարգավորման գործում, թեպետ ավելի ուժեղ քաղաքական դիրքերում է գտնվում` ի տարբերություն Քոչարյանի: Վերջինս ավելացնում էր, որ Ալիեւը համաձայնություններին հետեւելու բնավորություն չունի եւ ավելի շատ մեկ քայլ առաջ, մեկ քայլ ետ վարքագծի հետեւորդ է: Վերադառնալով Ռամբուեի գործընթացին` Ռոբերտ Քոչարյանը հավելում էր, որ սեղանին եղած ողջ նյութը առաջարկված է եղել հայկական կողմի նախաձեռնությամբ 1-1,5 տարի առաջ` Պրահայի գործընթացից սկսած: Նրա վստահությամբ` Հայաստանի դիրքորոշումը հստակ էր. Ադրբեջանի ցանկության պարագայում համաձայնության հասնել լիովին հնարավոր է: Քելբաջարի ու ԼՂ-ի ապագայի կարգավիճակի համար անցկացվելիք հանրաքվեի միջեւ կապը Քոչարյանը համարում էր լիովին նորմալ տարր: Ըստ նրա` հանրաքվեն կարող է լինել 3 կամ 5 տարի հետո, ինչը քննարկելի է, սակայն Ալիեւը կարծես ընդհանրապես չի կամենում, որ նման քվեարկություն տեղի ունենա: Քոչարյանը ամերիկացիներին տեղեկացրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպումից հետո իր հետ կապվել է ու ցանկացել ճշտել, թե արդյո՞ք հայկական կողմի դիրքորոշումը փոփոխության է ենթարկվել: Քոչարյանը գոհունակությամբ հավելել է, որ Պուտինը չի պահանջել անհապաղ հանդիպում ունենալ: Կարծես թե Պուտինը Հայաստանի փաստացի ղեկավարների հետ հանդիպում պահանջում է, ոչ թե առաջարկում կամ խնդրում, ինչը բնական կլիներ հավասար գործընկերային հարաբերությունների պարագայում: Նկատենք, որ Քոչարյանի պահվածքը եւ Ալիեւի հետ ուղիղ քննարկման մեջ մտնելը ակնհայտորեն տգեղ տպավորություն են գործել ԱՄՆ դեսպանի վրա: Էվանսը փաստաթղթի ավարտին իր հատուկ մեկնաբանության մեջ առանձնացնում է, որ Քոչարյանը կոպիտ է ու չի իմաստավորում բառերը: Այդպիսի բնորոշման համար դիվանագետը հայցում էր Վաշինգտոնի ու Բաքվի իր կոլեգաների ներողամտությունը` պնդելով, որ այլ կերպ չի կարող նկարագրել իրավիճակը:

Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել Կարապետյան
Ամենադիտված