Պուտինն ու էրդողանը կհանդիպեն սեպտեմբերի 4-ին Սոչիում․ Պեսկով
ԱշխարհՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 4-ին բանակցություններ կանցկացնեն Սոչիում: Այս մասին հայտնել Է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Բանակցությունները տեղի կունենան երկուշաբթի, դրանք տեղի կունենան Սոչիում։ Դա կլինի կեսօրին», - ասաց նա:
Նախօրեին կայացել է երկու երկրների ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Հաքան Ֆիդանի հանդիպումը: Նախարարների խոսքով՝ իրենք մշակել են բարձր մակարդակով բանակցությունների ներկայացված հարցերը, մասնավորապես քննարկել են հացահատիկի գործարքը: