Ինչու են Ադրբեջանում հրաժարվել թաղել զոհված զինծառայողին
ԱշխարհԱդրբեջանցի զինծառայող Զաքիր Ջաֆարովին, ով զոհվել էր փետրվարի 26-ի իգշերը ադրբեջանական զինված ուժերի դիվերսիայի փորձի արդյունքում, թաղել են սովորական գերեզմանատանը, քանի որ «շեհիդների ծառուղում» այլևս տեղ չկա: Այս մասին, ինչպես գրում է contact.az-ը, հայտնել է զինծառայողի հայրը: Ադրբեջանական կայքի հաղորդամամբ՝ Նիզամինի քաղաքապետարանի ներկայացուցիչը հայտարարել է, որ «շեհիդների ծառուղին» փակ է, և այլևս տեղ չկա, ինչը դժգոհություն է առաջացրել զոհվածի հարազատների մոտ: Նրանք այդ հայտարարությունը որակել են որպես «անարգալից վերաբերմունք հայրենիքի համար կյանքը տված շեհիդի նկատմամբ»: