Հայերեն

«Ապրիլին իրավիճակը կարող է ավելի սրվել»

Աշխարհ

Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը գիշերը շարունակել է մնալ լարված: Այս օրերին մի ընդգծված տեսակետ կա, թե Ադրբեջանի կողմից սահմանային լարումն ուղղված է ներքին խնդիրները լուծելուն, ուղղված է ավելի շատ ներքին լսարանին:

«Ցանկանցած ընթացող պատերազմի ժամանակ չի կարող միայն մի գործոնով պայմանավորված լինել, այն էլ միայն ներքին, որովհետև պատերազմն առավելապես արտաքին ռազմաքաղաքական գործողություն է: Եթե Ադրբեջանը վստահ չլինի, որ չի պատժվի կամ առնվազն իրեն չեն հանդիմանի դրա համար, ինքը չի գնա սրացման: Ադրբեջանը վստահ է, որ չի լինի նման բան, դրա համար էլ գնում է սրացման»,- NewsBook-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Արա Պապյանն՝ անդրադառնալով հարցին, թե իսկապես սահմանային լարվածության արտաքին որևէ գործոն չկա:

«Իմ կարծիքով, իհարկե, ներքին գործոններ ևս կան: Դա կապված է տնտեսական վիճակի վատթարացման հետ: Բացի այդ, հասարակության մեջ տիկին Ալիևայի նշանակումն այդքան միանշանակ չընդունվեց, արտառոց էր: Բայց Ադրբեջանի նման վարքն ավելի շատ արտաքին քաղաքական է. Ադրբեջանն ուզում է ցույց տալ, որ պատերազմն ընթանում է՝ հակամարտությունը սառած չէ և իր համար այդ ստատուս քվոյի պահպանումն անընդունելի է: Այսինքն, երբ Ադրբեջանը բողոքներ է ներկայացնում ԵՄ պատգամավորների դեմ, իբրև նրանց ինտերպոլը որոնում է, քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեն, լավ է հասկանում, որ դա չի լինի: Բայց նման որոշմամբ ինքն աշխարհին ցույց է տալիս, որ Ղարաբաղի վրա իր սուվերեն ձեռքն է: Հետևաբար ասում է, թե որևէ այլ տարբերակ, քան ադրբեջանական սուվերենիտետի տակ Ղարաբաղը դնելը, չի  ընդունում»,- ասաց քաղաքագետը:

Նրա խոսքով, ընդհանուր առմամբ, սրացման գնալը բազմագործոն երևույթ է:

«Օրինակ` ռուսական զենքի մատակարարումը և գնումները, նոր բանակցությունները Պակիստանից հարձակվողական զենք գնելու նպատակով, ռուս-թուրքական մերձեցումը: Կամ նույն ռուսների առաջարկը, թե ճիշտ է հետախուզական արբանյակ առնել Ռուսաստանից: Այս ամենը նշանակություն ունի, ինչպես նաև այնպիսի երևույթներ, որոնք համաշխարհային քաղաքական բնույթ չունեն, բայց խրախուսող են: Օրինակ՝ փետրվարի 25-ի դիվերսիոն հարձակման փորձի ձախողման, դիակների հանձնման վերաբերյալ ԵԱՀԿ-ի լղոզված ու անորոշ հայտարարությունը: Այդ անորոշությունը և ոչ հստակ դիրքորոշումը գործոններից մեկն է, որը խրախուսում է Ադրբեջանի ներկայիս վարքը»,- ասաց Արա Պապյանը՝ հավելելով, որ ներկայիս սահմանային լարվածության աճը կանխատեսելի էր:

«Անցած տարվա ընթացքում շատերն են ասել, որ եթե Ադրբեջանը չի պատժվում իր գործողությունների համար, ինքը փորձ է անելու կրկնել նույնը: Իսկ անցած տարվա գործողություններն Ադրբեջանն ընկալում է որպես հաղթանակ: Փետրվարի վերջն ընկած ժամանակահատվածում Խոջալուի օրերն էին, Սումգայիթն էր, գալիս են նաև անցած տարվա քառօրյա պատերազմի օրերը, մեր ընտրությունները, որոնք ևս Ադրբեջանին ինչ-որ ձևով խրախուսում են: Այս ամբողջը խորհրդանշանական ամսաթվեր են, որոնք քաղաքականության մեջ այդքան էլ անտեսված չեն: Բնականաբար, Ադրբեջանը գնում է սրման, և կարծում եմ, որ մարտի վերջ և ապրիլի սկիզբ ընկած ժամանակահատվածում վիճակը կարող է ավելի սրվել»,- նկատեց նա:

Հարցին` խորհրդարանական ընտրություններն ինչպե՞ս կարող են խրախուսական լինել ադրբեջանական կողմի համար, Արա Պապյանը նշեց. «Ընտրությունները, որոնցից ընտրողները բավարար չեն մնում, ամեն դեպքում բերում է վիճակի ապակայունացման: Իսկ այն, որ ընտրողները գոհ չեն մնում, դա արդեն ակնհայտ է: Քվեն ուղղակի կամ անուղղակի ձևով կեղծվելու է: Ուղղակին այն է, որ տեղում է շատ բան փոխվելու: Անուղղակին էլ այն է, որ այսօր արդեն սկսել են կաշառք բաժանել, մարդկանց վրա ճնշում գործադրել և այլն: Այսպես ասեմ՝ դժգոհության աստիճանը հասարակության ներսում շատանում է: Բնականաբար, հոգեբանական առումով հակառակորդի համար միշտ էլ հարմար է այդ ժամանակ գնալ պատերազմի, որովհետև ժողովուրդն ասում է՝ սրանց համար մենք պիտի կռվենք ու մեռնենք: Եթե երկրի ներսում լարվածությունը շատանա, դա էլ կլինի խրախուսիչ Ադրբեջանի համար»:

Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ըՀայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվեՏարոն Չախոյանի հայտարարությունը՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի համատեքստում․ պահանջում են իրավական գնահատական տալ. Աննա ԿոստանյանՓաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեԱրտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար ՂազարյանՌեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԶանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՍամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութՆիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ Կարապետյան Ժողովրդին համախմբելը առաջնորդի պարտականությունն է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հ1-ը. տեսանյութՍեպտեմբերի 27-ը վարչախումբը միտումնավոր է անտեսում` որպես հիշատակի օր. Աննա ԿոստանյանUcom-ը՝ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 21-րդ օլիմպիադայի գլխավոր հովանավոր Պահանջում ենք Հանրային հեռուստաընկերությունից վերանայել իր քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանՄարդիկ սկսում են հավաքվել Սամվել Կարապետյանի առանձնատան մոտ. տեսանյութՓաշինյանը չի կարող «համոզել» «Ուժեղ Հայաստանին», որևէ ճնշում մեզ հետ չի պահելու. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանի՝ ընդդիմության նկատմամբ քաղաքական հետապնդումների իրական պատճառը. տեսանյութCOP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը Հայ ժողովուրդը մերժում է Ալիևի սահմանադրությունը. տեսանյութՎախկոտ Նիկոլ Փաշինյանը դիմակավորված և զինված անձանց միջոցով մեզ «համոզելու» պրոցեսի մեջ է. Արեգա ՀովսեփյանՔՊ-ի քաղաքական մանր «ժուլիկության» մասին. Գառնիկ Դավթյան
Ամենադիտված