Արցախում տեղի ունեցած փոփոխությունները բերելու են իրական հաջողությունների. Արթուր Վանեցյան
ՔաղաքականությունԱյն գործընթացները, որ տեղի են ուեցել Արցախում, կարծում եմ՝ նոր լիցք կարող են հաղորդել արցախյան հարցի կարգավորմանը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցչության դիմաց ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:
«Անձամբ ճանաչում եմ Արցախի նորանշանակ պետնախարար Սամվել Շահրամանյանին, նրա մասին ունեմ լավ կարծիք: Շատ հայրենասեր, կարգապահ, խիզախ եւ պատասխանատվությունից չխուսափող անձնավորություն է: Ես հուսով եմ, որ նրան հաջողվելու է այս բարդ շրջանում բեկում մտցնել այ հարցում, բոլորս պետք է կարողանանք նեցուկ լինել նրան: Հիմա այս փոփոխությունով այդյոք մեր շանսերը մեծանում են գոնե 0,1 տոկոս դառնո՞ւմ է մեր շանսերը: վստահ եմ՝ այո: Հույս ունենանք, որ այս փոփոխությունները բերելու են իրական հաջողությունների»,-ասաց նա:
Վանեցյանի խոսքով, շատ կարեւոր է, որ Արցախի նոր իշխանությունները հստակ գնահատականներ հնչեցնեն Հայաստանի իշխանությունների վերաբերյալ: Այսինքն մեղադրում ենք բոլորին՝ ԱՄՆ-ին, ԵՄ-ին, Ռուսաստանին, բացի Հայաստանի իշխանություններից:
Հարցին, թե որքանով կհաջողվի իշխնափոխություն իրականացնել նաեւ Հայաստանում, Վանեցյանը պատասխանեց. «Մեր օրակարգում ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք պահանջել այս իշխանությունների օր առաջ հեռացումը: Այսօրվա հանրահավաքի խորհուրդն այլ է, Արցախի ձայնը լսելի դարձնելն է, որպեսզի միջազգային հանրությունը, ինչպես նաեւ Արցախի մեր հայրենակիցները տեսնեն, որ Հայաստանում կան մարդիկ, որոնք անտարբեր չեն իրենց ճակատագրով»: