Բազմաթիվ զnհեր և վիրшվnրներ
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի հարավ-արևմուտքում գտնվող Դենիզլի քաղաքում ավազ տեղափոխող բեռնատարը դուրս է եկել հանդիպակաց գոտի և մխրճվել ավտոբուսի մեջ։ Նախնական տվյալներով՝ զոհվել է 6, վիրավորվել՝ 43 մարդ, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Վթարը տեղի է ունեցել այսօր՝ սեպտեմբերի 2-ի վաղ առավոտյան։
Թուրքիայի Արտակարգ իրավիճակների ծառայության տվյալներով՝ բեռնատարի վարորդը կորցրել է կառավարումը։ Բախումից հետո ավտոբուսն ու բեռնատարը շրջվել են ձորը։
Վթարի վայրում աշխատում են բազմաթիվ բժիշկներ, հրշեջներ ու փրկարարներ։ Հետաքննություն է սկսվել։