Ադրբեջանում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել
ԱշխարհՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այս գիշեր ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանում։ Այս մասին հայտնել են Ադրբեջանի հանրապետական սեյսմոլոգիական ծառայության կենտրոնից։
Երկրաշարժերի հետազոտությունների բյուրոյի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումներ են գրանցվել Ադրբեջանի Քյուրդամիրի շրջանում՝ Քյուրդամիր սեյսմիկ կայանից 18 կմ դեպի հարավ։ Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3 բալ, աղբյուրը գտնվել է 52 կմ խորության վրա։
Սա մեկ օրվա ընթացքում երկրորդ երկրաշարժն է։ Ավելի վաղ՝ երեկոյան տեղի ժամանակով 20:38-ին 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել նույն տարածքում։
Երկրաշարժից հետո Քյուրդամիրի շրջանի որոշ տների պատերին ճաքեր են առաջացել։