Հանքերից մեկում պшյթյnւնի հետևшնքով կш 6 զnհ
ԱշխարհՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանի հյուսիսային Սեմնանի նահանգում սեպտեմբերի 3-ի երեկոյան հանքի փլուզման հետևանքով 6 մարդ է զոհվել։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Tasnim գործակալության հրապարակումը։
Դեպքը տեղի է ունեցել Դամգան քաղաքի հյուսիսում գտնվող «Թազարե» հանքում։ Գիշերը թունելներից մեկը փլուզվել է այնտեղ կուտակված գազի պայթյունի պատճառով։ Ըստ Սեմնանի նահանգապետի՝ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվել են 10 ժամ, բոլոր 6 զոհերի մարմինները հանվել են փլատակներից։
Միջադեպի հետևանքով նաև մի քանի մարդ է տուժել, որոնց ցուցաբերվել է անհրաժեշտ օգնությունը։
Tasnim-ը հիշեցնում է, որ «Թազարե»-ի ածխահանքերում վերջին տարիների ընթացքում սա փլուզման և պայթյունի արդեն երկրորդ միջադեպն է, և իշխանությունները պետք է որոշեն՝ շարունակել հանքի շահագործումը թե դադարեցնել այն, մինչև ամրացման միջոցառումներ չիրականացվեն