Ծառուկյան դաշինքի Տավուշի պատգամավորի թեկնածու Վարուժան Բաբաջանյանը իր բիզնեսը Երևանից տեղափոխում է մարզ
ՔաղաքականությունՀամացանցում բավականին ակտիվ քննարկվում է ՛՛Ծառուկյան՛՛ դաշինքով Տավուշի մարզում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված պատգամավորի թեկնախու Վարուժան Բաբաջանյանի վերջին հարցազրույցը, որտեղ Պետրոս Ղազարյանի հետ բավականին բաց ու անկեղծ երկխոսություն ունեցավ: Խոսվեց նաև աշխատատեղերի ստեղծման մասին, որտեղ Բաբաջանյանը որևէ խոստում չտվեց, շատ զուսպ արտահայտվեց, միաժամանակ համեստորեն լռեց իր ստեղծած հարյուրավոր աշխատատեղերի մասին:
Վարուժան Բաբաջանյանը թերևս միակ գործիչն է վերջին տարիներին, ով Երևանում գտնվող իր բավականին հաջողակ բիզնեսները սկսել է տեղափոխել Տավուշի մարզ: Նոյեմբերյան քաղաքում անցած տարեվերջին նրա հիմնած ընկերությունում աշխատակիցների թիվը շատ արագ աճում է, առաջիկայում նախատեսված է մոտ 20 նոր աշխատատեղերի հիմնում: Հատկանշական է, որ աշխատակիցների մեծ մասը Երևանից են վերադարձել հայրենի Նոյեմբերյան և տեղում աշխատանք ստացել:
Բացի այդ՝ չի եղել որևէ մարդ, ով Բաբաջանյանին դիմել է որևէ հարցով և անարձագանք է մնացել՝ սկսած աշխատանքի տեղավորելուց, վերջացրած առավել բարդ խնդիրներով: Նա շփումների մեջ կոռեկտ և հարց լուծող գործընկեր է, ձեռներեց ու գործունյա մարդ:
Անկեղծ եմ ասում, եթե Վարուժան Բաբաջանյանը բավարար քվեներ չստանա՝ դա կլինի մեր կոպտագույն սխալը այս ընտրություններին:
Արշակ Արշակյան