Հայերեն


Ռուսաստանի հայերի միությանը կից «Ռուսաստանում բնակվող Հայաստանի քաղաքացիների ասոցիացիայի» հայտարարությունը

Քաղաքականություն

Ռուսաստանի հայերի միությանը կից «Ռուսաստանում բնակվող Հայաստանի քաղաքացիների ասոցիացիայի» հայտարարությունը:

Մենք՝ Ռուսաստանի տարբեր տարածաշրջաններում բնակվող Հայաստանի քաղաքացիների ասոցիացիայի ընդլայնված նիստի մասնակիցներս, մեր անհամաձայնությունն ենք արտահայտում Հայաստանի իշխանությունների վարած գծի հետ, որը, հասարակության մեջ բաժանարար գծեր ներդնելով, արժեզրկելով մտավորականությանը, եկեղեցին, մեր ավանդույթներն ու արժեհամակարգը, տանում է մեր ինքնության և պետականության կորստին:

Համարում ենք, որ հակառուսական արտահայտությունները և գնահատականները, որոնք տեղ են գտել ՀՀ վարչապետի՝ իտալական La Repubblica պարբերականին վերջերս տրված հարցազրույցում, վնաս են հասցնում ոչ միայն հայ-ռուսական հարաբերություններին, որոնք ձևավորվել և պահպանվել են դարերի ընթացքում, այլև խարխլում են տարածաշրջանային անվտանգության հիմքերը՝ վտանգելով Հայաստանի և Արցախի քաղաքացիների կյանքն ու բարեկեցությունը:

Այսպես կոչված՝ «խաղաղության օրակարգը», որով քողարկվում է Փաշինյանի կառավարությունը, և հանուն որի փաստացի զոհաբերվում են մեր 120 000 հայրենակիցները, արդեն բերել է Արցախի հումանիտար ճգնաժամի՝ ԼՂՀ-ն Ադրբեջանի կազմում անդրկուլիսյան ճանաչման արդյունքում: Դա բերելու է հայերիս համար ցավալի ու ստորացուցիչ նոր զիջումների: Դրա վառ արտահայտությունը Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ԶՈՒ պարբերական ոտնձգությունների անպատժելիությունն է, հայ զինվորականների զոհվելը և այլն:

Արցախը բոլոր հայերի հայրենիքն է՝ որտեղ էլ որ նրանք բնակվեն: Արցախի ճակատագիրը որոշելիս՝ իշխանությունը պարտավոր է հավատարիմ մնալ ՀՀ Անկախության հռչակագրին և ՀՀ Սահմանադրությանը, որոնք արտացոլում են 10 միլիոնանոց հայ ժողովրդի կարծիքն ու միասնական կամքը: Դրա փոխարեն, Հայաստանի այսօրվա ղեկավարներից մեկը սեպտեմբերի 2-ին՝ ԼՂՀ անկախության օրվա առիթով իր ելույթում, նույնիսկ չհիշատակեց Արցախի կարգավիճակի, նրա ժողովրդի ինքնորոշման  կամ հանուն փրկության անջատման իրավունքի մասին:

Ընտրություններում ստացած ոչ մի քվե, որին հղում են անում գործող իշխանությունները, նրանց իրավունք չի տալիս Հայաստանի և Արցախի համար ճակատագրական հարցերի վերաբերյալ անդրկուլիսային բանակցություններ վարել: Առավել ևս, որ Հայաստանի հարյուր հազարավոր քաղաքացիներ, որոնք ընտրությունների ժամանակ գտնվում են այլ երկրներում, աշխատում և այնտեղից ամենայն օժանդակություն են ցուցաբերելում իրենց ընտանիքներին, հարազատներին ու մերձավորներին, օբյեկտիվորեն հնարավորություն չունեն քվեարկության օրը գալ Հայաստան, զկված են կամարտահայտության իրենց իրավունքից և հայտնվել են ձայնի իրավունքի փաստացի սահմանափակման մեջ (ըստ ՀՀ Ընտրական օրենսգրքի 56 հոդվածի):

Հայրենիքից հեռու գտնվելով՝ մենք ապրում և շնչում ենք Հայաստանի հոգսերով ու ձգտումներով, ուշադիր հետևում ենք այնտեղ կատարվող իրադարձություններին, մասնավորապես՝ Հայաստանի մայրաքաղաք Երևանի քաղաքապետի ընտրությունների նախընտրական քարոզարշավին, թեկնածուներին, նրանց մոտեցումներին և ծրագրերին, պոտենցիալ հնարավորություններին:

Կոչով դիմում ենք մեր հայրենակիցներին, ծանոթներին և բարեկամներին, ովքեր ապրում են Երևանում՝ ակտիվ մասնակցություն ունենալ Հայաստանի մայրաքաղաքի քաղաքապետի ընտրությունների քվեարկությանը և իրենց ձայնը տալ «Մայր Հայաստան» դաշինքին, որը ղեկավարում է Անդրանիկ Թևանյանը, մարդ, ով սիրում է իր հայրենիքը և նրա մայրաքաղաքը Երևանը:

Մենք, որպես Հայաստանի քաղաքացիներ, դիմում ենք Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին, կոչ անելով՝ Հայաստանի ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարել և վերդարձնել համապետական ընտրությունների քվեարկության ժամանակ Հայաստանի սահմաններից դուրս գտնվող ՀՀ քաղաքացիների կամարտահայտության իրավունքը: Ընտրությունները՝ որպես քաղաքացիների կամարտահայտության միակ լեգիտիմ մեխանիզմ և իշխանության աղբյուր, պետք է անցնեն բոլոր քաղաքացիների համար հավասար հնարավորությունների և յուրաքանչյուր քաղաքացու ընտրական իրավունքի իրացման պայմաններում: Հակառակ դեպքում ընտրությունները չեն կարող համարվել ամբողջովին ժողովրդավարական, արդար և թափանցիկ, եթե նույնիսկ դրանց ընթացքում խախտումներ չեն արձանագրվել: 

Մարդ, ով երկրի գլխին երեք պատերազմ է բերել, իրավունք չունի խաղաղություն բառն օգտագործել․ Ռոբերտ Քոչարյան Բանկային գերշահույթներ և վերացված գաղտնիք. ո՞ւմ շահերն է սպասարկում ներկայիս տնտեսական համակարգը. Էդմոն Մարուքյան Մենք առաջարկում ենք ելակ հակաօդային համակարգը փոխարինել նոր պաշտպանված երկնքով. Արման ՊետրոսյանԱրմավիրցիները կիսվում են «Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» խորագրով ֆոտոցուցահանդեսից ստացած տպավորություններով. տեսանյութՏալիս ենք մարդկանց նոր ընտրություն՝ առանց «ներկաների» ու «նախկինների»․ Արմեն ՄանվելյանԴադարեցրեք Սամվել Կարապետյանի նկատմամբ ապօրինի քաղաքական հետապնդումը. Արամ Վարդևանյան«Մասամբ ազատ» ժողովրդավարության բաստիոնը «Թրամփի ուղին» ծառայելու է միայն ԱՄՆ-ին ու Ադրբեջանին Կաթողիկոսին արգելել են մեկնել. Փաշինյանի հերթական խայտառակությունը Մեր հայրենիքը լավ է ապրելու. ուղղակի երկրին պետք է տնտեսական ղեկավարներ. Նարեկ Կարապետյան Փաշինյանը շարունակում է պատերազմով ահաբեկել հանրությանը Կառուցելու ենք ուսանողական հանրակացարաններ․ Հրայր Կամենդատյան«Ով է ծառայել, ով՝ պարգևավճարներ բաժանել»․ Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանի և Սամվել Կարապետյանի ակնհայտ հակադրությունների մասին․ Լուսանկար Եթե մենք ուզում ենք իրականում ուժեղ պետություն, ապա պետք է սկսենք ամենակարևորից՝ զինվորին արժանապատիվ կյանքով ապահովվելուց. Ռուբեն ՎելիցյանԱկնկալիք չունեմ՝ հաշվի առնելով զարգացումները և ՀԷՑ-ը խլելու փոքրիկ խմբակի ցանկությունը, բանակցությունների հիմք չեմ տեսնում. Դավիթ Ղազինյան Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲԸ-ն կենսաբազմազանության ուսումնասիրության և շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի շրջանակում իրականացնում է լայնածավալ և շարունակական մշտադիտարկումներ Փակվող դպրոցներից 27-ը Սյունիքի մարզում են․ 27 սահմանամերձ բնակավայր վտանգված են․ Ատոմ ՄխիթարյանՀԷՑ-ի լիցենզիայի դադարեցման դատական գործով նիստըԵթե Սամվել Կարապետյանը հետքայլ աներ, ՀԷՑ-ը փաթեթավորած հետ կտային. Դավիթ Ղազինյան Ձեր այս «տասանորդի» կոչից առաջ մի պարզ ճշմարտություն կա, որը չեք կարող շրջանցել. Ռուբեն ՄխիթարյանԹուրքիայի արևային և քամու էներգիայի ընդհանուր տեղադրված հզորությունը գերազանցել է 40,000 ՄՎտ-ը Շարունակելով մեր աշխատանքը համայնքներում՝ Ավան վարչական շրջանում բացվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակը. Գագիկ ԾառուկյանՉգործող եկեղեցին վերակառուցվել է Սարգիս Կարապետյանի նախաձեռնությամբ. տեսանյութ Ժողովուրդ ջան, ուզո՞ւմ եք էժան բնակարաններ, ապա պետք է թիկունք լինեք մեզ՝ մեր բարի նպատակներին հասնելու ճանապարհին. Ալիկ ԱլեքսանյանԱզգը մնում է ազգ իր մշակույթով․ Լիլիթ ԱրզումանյանՈւսանողական տարիք և ուսանողական տանիք. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեն» պանելային քննարկում էր կազմակերպել հաջողակ կանանց մասնակցությամբՀայաստանի հակաօդային պաշտպանությունը կյանքի և մահվան խնդիր է. հարցազրույց Իսրայելի ՀՕՊ համակարգի նախկին ղեկավարի հետ«Ուժեղ Հայաստան»-ի աճող ազդեցությունը՝ իշխանության հիմնական անհանգստությունը Տարածաշրջանային լարվածության ստվերը․ Հայաստանը տնտեսական հարվածի առջև Ոչ թե ժամանակավոր ճգնաժամի, այլ համակարգային խնդիրների կուտակում. «Փաստ» Քաղաքական համակարգը՝ որպես պետական իմունիտետ. դասեր աշխարհից և Հայաստանի իրականությունը. «Փաստ» Պետության կառուցման ու պետության կազմաքանդման հակադրությունը. «Փաստ» «Նախընտրական փուլում պոպուլիստական և նեղ քաղաքական դրդապատճառներով այս վայրիվերումներն իրականում առաջ են բերելու տնտեսական լրջագույն ռիսկեր». «Փաստ» Սա լավ կամ վատ ապրել չէ, սա առհասարակ ապրել չէ.... «Փաստ» Երկու ամսում ինը տարվա տեղը լրացվելո՞ւ է. «Փաստ» «Հայաստան» դաշինքի միջոցառման լուսաբանումներն ունեցել են մոտ 15 մլն դիտում. «Փաստ» Միայն ամոթ ու խայտառակություն՝ իշխանությունների պատճառով. «Փաստ» Ո՞վ է Մարիո Նաուֆալը, որին հարցազրույց է տվել Նարեկ Կարապետյանը. «Փաստ» Սաուդյան Արաբիան կանխատեսում է նավթի գնի թռիչք մինչև $180, եթե էներգետիկ ցնցումը շարունակվի ապրիլից հետոԻրանի հարավում ԱՄՆ-ի և Իսրայելի hարձակումների հետևանքով nչնչացվել է առնվազն 16 նավՎախճшնվել է Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու պատրիարք Ֆիլարետը Եվրոպան կրակnւմ է սեփական ոտքին՝ հրաժարվելով ռուսական գազից. Պեսկով Երբ հարցը պարզապես զարգացումը չէ, այլ՝ գոյությունը․ Վահե Հովհաննիսյան«Արմավիր» ՔԿՀ-ում կրկին կալանավոր է կшխվել․ խցակիցները փրկել են նրան Ուժեղ Սյունիք` ուժեղ ղեկավարի հետ. Արթուր ՄիքայելյանՍամվել Կարապետյանի 6 խոստումներն ՈՒԺԵՂ խաղաղության համար. Գոհար ՂումաշյանԱշտարակում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ Ժողովուրդ ջան, դե, ասեք տեսնեմ՝ ինչիպիսի՞ ղեկավար եք ուզում ունենալՓաշինյանը չէ՞ր մեզ և՛ 2018-ին, և՛ 2021-ին նույն խաղաղությունը խոստանում, բայց 3 պատերազմ բերեց․ Նարեկ Կարապետյան
Ամենադիտված