5 տարիների համար քաղաքային իշխանություն է ձևավորվում և շատ կարևոր է, որ այդ իշխանությունը լուծի քաղաքային խնդիրները. Մանե Թանդիլյան
Քաղաքականություն
«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Երկու երնեկը մի տեղ» փաթեթ ենք առաջարկում երևանիցներին` հասկանալով, որ սա տարբեր մարդկանց համար, տարբեր նպատակով կատարվող ընտրություն է։ Ակնհայտ է, որ առաջիկա 5 տարիների համար քաղաքային իշխանություն է ձևավորվում և շատ կարևոր է, որ այդ իշխանությունը լուծի քաղաքային խնդիրները, ունենա պատկերացում և պրոֆեսիոնալիզմ դա անելու։ Դրա համար մենք խորապես համոզված ենք, որ ընտրությունները և՛ քաղաքային են, և՛ քաղաքական։