Հայերեն


Ինչու է նախագահը գնում Մոսկվա

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մարտի 14–ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա: Այս մասին հայտնել է ռուսական «Իզվեստիան»: Լուրը հաստատել է նաև Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Հանդիպման օրակարգում են երկկողմանի համագործակցության հրատապ հարցերը, այդ թվում` իրադրությունը Լեռնային Ղարաբաղում: ՀՀ կառավարությանը մոտ աղբյուրները հայտնել են, որ հանդիպման արդյունքներով մի շարք ներդրումային համատեղ համաձայնագրեր կստորագրվեն:
Երբ այս տարվա հունվարին վարչապետ Կարեն Կարապետյանը մեկնեց Մոսկվա, գլխավոր խնդիրը ներդրումներ բերելն էր: Նույնիսկ թիվն էր նշվում` 300 մլն դոլար: Այդքան ներդրում Կարապետյանը պետք է բերեր Մոսկվայից և ուղղեր Հայաստանի տնտեսության զարգացմանը: Դեռ այն ժամանակ ներդրումների ներգրավումն ստացավ քաղաքական երանգ: Մի քանի ամիս աշխատող վարչապետի համար այդ գումարը բերելը կարծես թե դարձավ իր քաղաքական թիկունքը ապահովելու գրավական: Շրջանառվում էր վարկած, թե Մոսկվայից եկած Կարապետյանը նույն Մոսկվայից այդքան գումար բերելով` կապացուցի իր` այնտեղ ունեցած մեծ կշիռը, դրանով իսկ ապահովելով իր ներկայությունը և հետագա դերակատարումը արդեն ներհայաստանյան քաղաքական դաշտում:
Կարապետյանը մեկնեց Մոսկվա: Այնտեղ արժանացավ պաշտոնական ընդունելության, ինչին արդեն տասը տարի ոչ մի վարչապետ չէր արժանացել: Այդ ամենով հանդերձ, ներդրումների մասով բանը խոստումներից այն կողմ չանցավ: Համաձայնություն ձեռք բերվեց ստեղծելու ներդրումային համատեղ հիմնադրամ: Այդքանը: Կոնկրետ ծրագրերի, գումարների մասին` ոչ մի խոսք:
Ու ահա հիմա նախագահ Սարգսյանն է մեկնում Մոսկվա: Ու այնտեղ ստորագրվելու են ներդրումային համաձայնագրեր: Ճիշտ է, եթե առաջնորդվենք քաղաքական դասական տրամաբանությամբ, ամեն ինչ ավելի քան նորմալ է: Վարչապետը գնացել–պայմանավորվել է, նախագահը գնում–բերում է: Արդյունքում շահում է երկիրը: Բայց քանի որ մեզանում քաղաքական տրամաբանությունը ավելի շատ հարում է սյուրռեալիզմին, իրերի դասավորությունը այլ բան է հուշում:
Եթե կոնկրետ ներդրումային համաձայնագրեր իսկապես ստորագրվեն, ինչ–որ առումով կնշանակի, որ Սարգսյանը Կարապետյանից առաջ անցավ: Ասել կուզի, իրավիճակի քաղաքական վերահսկողությունը Սերժ Սարգսյանը պահում է իր ձեռքում:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել Կարապետյան
Ամենադիտված