Ռուբեն Վարդանյանի հետ մենք կիսում ենք նույն արժեքները, և մեզ համար առաջնային է Արցախում ստեղծված իրավիճակի կարգավորումը. Մեսրոպ Առաքելյան
Քաղաքականություն«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Ռուբեն Վարդանյանի հետ մենք կիսում ենք նույն արժեքները, և մեզ համար առաջնային է Արցախում ստեղծված իրավիճակի կարգավորումը։
Մենք նաև համակարծիք ենք, որ հասարակությունը պետք է դուրս գա նախկինների ու ներկաների տեղապտույտից, և «Ապրելու երկիր» կուսակցությունն այն ուժն է, որը պատրաստ է տանել երկիրը դեպի զարգացում, որովհետև մեզ համար Հայաստանի պետականությունն անբեկանելի արժեք է: