ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ավտովթար Երևանում․ դեպքի վայր է ժամանել ԱԺ պատգամավոր
ՀասարակությունԱյսօր՝ մարտի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ի սահմաններում Հալաբյան և Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են Nissan Qashqai մակնիշի 90 NA 100 համարանիշի և BMW մակնիշի 33 TՍ 735 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ Վթարի վայրում էր նաև Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ Nissan-ի վարորդը երիտասարդ աղջիկ է եղել, ով ԱԺ պատգամավորի մտերիմն է։