Հայերեն


Մենք միակ ուժն ենք, որը 100 տոկոսանոց քաղաքական օրակարգով է մասնակցում այս ընտրություններին․ Սուրեն Պետրոսյան

Քաղաքականություն

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը նախընտրական քարոզարշավի շրջանակներում հանդիպեց Երևանի Կենտրոն վարչական շրջանի բնակիչների հետ։ Հանդիպման ընթացքում կուսակցությունը ներկայացրեց իր նախընտրական ծրագրերն ու երկրի առջև ծառացած խնդիրների լուծման ուղիները։

Լրագրողների հետ զրույցի ժամանակ կուսակցության ղեկավար, Երևանի քաղաքապետի թեկնածու Սուրեն Պետրոսյանը խոսեց նաև քարոզարշավի ընթացքում թույլ տված բացթողումներից։

Ըստ Պետրոսյանի, առաջին բաց թողումը եղել է տեսաուղերձների պակասը, քանի որ մինչև քարոզարշավը պետք էր հնարավորինս ավելի պարզ ու մատչելի ներկայացվեին անելիքներն ու խնդիրները։

Սուրեն Պետրոսյանի փոխանցմամբ, երբեք իրենց հիմնական խնդիրը չի եղել ճանաչելի դառնալը, խնդիրը եղել է բովանդակությունը, որոշ ճանապարհ անցնելը, ինչից հետո ճանաչելիությունն ինքնաբերաբար կլինի։

Գրեթե բոլոր վարչական շրջաններում բավականին լավ էր ընդունվում այն, որ «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը նոր ուժ է, երիտասարդ են, որովհետև մարդիկ իրականում ցանկանում են այս փակ շղթայից դուրս գալ, նոր ուժ տեսնել։ Սակայն կուսակցության ղեկավարի կարծիքով, մարդիկ շատ բծախնդիր են դարձել և միայն նոր ուժ լինելն այլևս առավելություն չէ։

Սուրեն Պետրոսյանի համոզմամբ, անպատասխանատու կլիներ իրենց կողմից, որպեսզի առանց ճանաչելիության ձեռք բերման, խնդրեին, որպեսզի մարդիկ քվեարկեն իրենց օգտին։ Իրենց նպատակն է, որպեսզի մարդիկ ուշադրություն դարձնեն իրենց գործունեությանը։

Երևանի քաղաքապետի թեկնածուի փոխանցմամբ, իրենք միակ ուժն են, որը 100 տոկոսանոց քաղաքական օրակարգով է մասնակցում այս ընտրություններին, առանց քաղաքային կոմպոնենտի ու ինչպես վստահեցնում է Սուրեն Պետրոսյանը, իրենք առաջին ուժն են, որը հանդես է գալիս նման օրակարգով։

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության խորհրդի անդամ Վահե Թորոսյանի փոխանցմամբ, քարոզարշավի հիմնական նպատակն է ներկայացնել օրակարգը և տեսլականը բոլոր հնարավոր միջոցներով և տեխնոլոգիաներով։ Օգտագործելով նաև սոցալական մեդիա դաշտը փորձում են այն դարձնել էլ ավելի հասանելի հասարակությանը, չնայած այն փաստին, որ հասարակության մոտ բարդ է սերմանել տարբեր գաղափարները՝ շատերը հուսալքված են և չեն տեսնում ապագայի ելքը։

Բացի այդ, կուսակցությունը Երևան քաղաքի ընտրությունները դիտարկում է որպես իշխանափոխության հնարավորություն, քանի որ այս ընտրություններով հնարավոր կլինի մասնակիորեն փոխել իշխանությունը։

 
Հետախուզական տվյալները հաստատել են, որ Ռուսաստանն աշնանը պատրաստվում է զորահավաքի. ԶելենսկիԶՊՄԿ-ի պատմության լավագույն շրջանըԸստ այս վարչախմբի՝ ՀՀ տարածքը թուրքական է, մերը չէ․ Ավետիք Չալաբյան0% հարկ` փոքր բիզնեսի համար. Ուժեղ Հայաստանը օրինագիծ կներկայացնի ԱԺ. Նարեկ կարապետյանՀայաստանում շուրջ 8 տարի համաներում չի եղել. Լիաննա Գասպարյան Եկեղեցու ներքին գործերին աշխարհիկ դատարանն իրավունք չունի խառնվել. Մենուա ՍողոմոնյանԸնտանեկան հանգստի գոտի. «Արգիշտի ռեզորթ»-ի հաջողության պատմությունը Կոնվերս Բանկի աջակցությամբՓաշինյանի օրոք Հայաստանը խոսքի ազատության ցուցիչով անկում է գրանցել. Մարիաննա Ղահրամանյան «Մի դրամի ուժը»՝ «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությանը ԶՊՄԿ-ի ներդրումները, արդյունավետությունն ու պատասխանատու բիզնեսը՝ որպես երկարաժամկետ տնտեսական աճի հիմք Շարքային քաղաքացին իշխանությունների պատճառով երբեք չպետք է տուժի. Հրայր ԿամենդատյանUcom-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կիբեռանվտանգության կրթական ծրագիրն ամփոփվեց Mini CTF մրցույթով «ՀայաՔվեի» ակցիան` հաջակցություն քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի«Թող սա լինի կյանքիդ միակ ծնունդը, որ տանը չես». Գոռ Հակոբյանի ոդին՝ Ֆելիքսը նշում է ծննդյան 12-ամյակը ԱՄՆ բազաները կգրավվեն, եթե Վաշինգտոնը միջուկային զենք կիրառի. ԻՀՊԿ Երկրում իրավիճակ փոխելու համար պետք է հստակ քայլեր անել, այլ ոչ թե զուտ քննադատել. Աննա Կոստանյան«Ազատազրկումը` որպես քաղաքական գործիք. Ավետիք Չալաբյանի գործը և մարդու իրավունքների ճգնաժամը Հայաստանում»Հայ ժողովուրդը պետք է համախմբված տեր կանգնի իր բոլոր իրավունքներին. Արսեն Գրիգորյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 13-ինՔաղաքական մեծամասնություն կոչվածի կողմից բռնած կեցվածքն ու ասելիքը զրո քաղաքականության մասին է. Արմեն ՀովասափյանԱլիևից տեղեկանում ենք, որ ադրբեջանցի մասնագետները մեր երկրում ազատ գործում են. Աբրահամյան Լույս չի լինելու Օգոստոսի 12/13-ին գազ չի լինելու․ հասցեներՄիասնական ժամերգություն՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմումՕդի ջերմաստիճանը կնվազի․եղանակն՝ առաջիկա օրերինԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռուսաստանում վնասվել է հեղուկացված ածխաջրածնային գազի խոշորագույն գործարանը. ReutersԱրտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզումՀայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակցի անունըՍահմանադրական պարտականոււթյունը՝ այլևս պարզապես հուզմունք. Լիլիա ՇուշանյանԱլիև․ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը մեր նախաձեռնությունն էր, և մենք արդեն մոտ ենք այդ նպատակին«Գազը կարող է թանկանալ չորս անգամ․ ո՞վ է պատասխան տալու դրա հետևանքների համար». Հրայր ԿամենդատյանԺողովուրդ ջան, ներկայացնում եմ մեր պատասխանատվության մասին ու վերջին օրերի զարգացումների վերաբերյալ որոշ մանրամասներ. Արամ ՎարդևանյանՃապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունըՏեսա երեխուն, վերցրի գիրկս. 44-օրյա պատերազմի կամավորական Նարեկը հուզվում է, երբ հիշում է նորածնինՀաճախորդների շնորհակալության օրը՝ այս անգամ IDBank-ի «Էրեբունի» մասնաճյուղումԵվրասիական տնտեսական հանձնաժողովում քննարկվել են տնտեսական ինտեգրման արդիական հարցերըՀայտնի են Հայաստանի գավաթի նախնական փուլի զույգերն ու ժամանակացույցըՊռոշյանում մոտոցիկլը բախվել է թիթեղապատ դիսպետչերական կետին․ մոտոցիկլավարն ու ուղևորը տեղափոխվել են հիվանդանոցՀալաբյանում երկաթե թիթեղների տակ հայտնաբերված նորածնին այս պահին հնարավոր չէ որդեգրել. ԱՍՀՆ-ն մանրամասնում է ընթացակարգըԼիբանանը դարձել է մահապատիժը վերացրած առաջին արաբական երկիրըՊետական դավաճանության մեջ մեղադրվող կալանավորը ինքնասպանության փորձ է կատարել. մամուլԱրտառոց դեպք՝ Երևանում․ 37-ամյա տղամարդուն նախ ծեծի են ենթարկել, ապա նրանից 17 մլն դրամ պահանջել, իսկ 27 մլն դրամով գնված «Mercedes»-ը քարշակով տարել են ավտոկայանատեղիից՝ անհայտ ուղղությամբԱՄՆ-ում զինամթերքի հետ կապված խնդիրները ստեղծել է Բայդենը՝ Կիևին աջակցելով. ԹրամփՑավալի դեպք՝ 67 համար ավտոբուսում. ուղևորի ինքնազգացողությունը վատացել է, քիչ անց նա մահացել էՄարդուն դատում են, որովհետև խոսք է տվել. ««Ուժեղ Հայաստան»-ի հաղթանակից հետո Ռուբեն Վարդանյանը վերադառնալու է»․ Նարեկ ԿարապետյանՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ Թուրք-ադրբեջանական պարտադրանքին չենք ենթարկվելու․ Ավետիք ՉալաբյանԱվետիք Չալաբյանը գտնվում է կալանավայրում, քանի որ պայքարում էր նիկոլիզմի դեմ. Արեգ ՍավգուլյանԻնչպես է ԶՊՄԿ-ն աջակցում Սյունիքի մշակութային ժառանգության պահպանմանը Հայ Առաքելական եկեղեցին մեր ինքնության հիմնաքարն է, այն պետք է պաշտպանել. Արմեն Մանվելյան
Ամենադիտված