Գրանցվել է հղիության բացառիկ դեպք
ԱշխարհՉինաստանում գրանցվել է հղիության հազվադեպ երևույթ: Հեբեյում կինը կրկին ծծնդաբերել է որդուն լույս աշխարհ բերելուց վեց օր անց: Այս անգամ նա երկվորյակ աղջիկներ է ունեցել, հաղորդում է China News Service-ը:
Երեխաների մայրը բուժման կուրս է անցել այն բանից հետո, երբ երկար ժամանակ չի կարողացել հղաիանալ: Արդյունքում պարզվել է, որ ապագա մայրիկը եռյակ է ունենալու:
Փետրվարի 21-ին Չենը տղա է ունեցել, որը կշռել է 1.44կգ, իսկ վեց օր անց ծնվել են աղջիկները:
«Երազում էի երեխայի մասին, երբ չէի կարողանում հղիանալ: Այժմ ես երեքն ունեմ և չգիտեմ՝ ինչ անեմ»,-ասել է երեխաների մայրը գործակալության հետ զրույցում: