ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մոսկվայում թունել է փլուզվել․ զոհ ու վիրավորներ կան
ԱշխարհՆոր Մոսկվայում` Կալուժսկի մայրուղում, նոր կառուցվող թունել է փլուզվել:
Փլուզման մակերեսը կազմում է 40 քառ. մետր: Նախնական տվյալներով` թունելը փլուզվել է շինարարական աշխատանքների անցկացման կանոնների խախտման պատճառով:
Հաստատվել է, որ փլուզման հետևանքով 1 մարդ զոհվել է: 3 մարդ վիրավոր է, նրանք թեթև վնասվածքներ են ստացել: Նշվում է, որ փլատակների տակ, հնարավոր է` 2 մարդ մնացած լինի:
Փլուզումը տեղի է ունեցել ոչ երթևեկելի հատվածում, սակայն Կալուժսկի մայրուղում` մոտ 23 կմ երկարությամբ, երթևեկությունը դադարեցվել է: