Ցավալին այն է, որ թմրանյութերի վաճառքով զբաղվողները թիրախավորում են դպրոցականներին. Մանե Թանդիլյան
ՔաղաքականությունԱռաջին անգամ չէ, որ ահազանգեր ենք ստանում թմրանյութերի ահագնացող չափերով տարածման մասին։
Ցավալին այն է, որ թմրանյութերի վաճառքով զբաղվողները թիրախավորում են դպրոցականներին:
Այս վտանգավոր երևույթը կանխելու որևէ գործուն քայլ ՝ հանրակրթության բնականոն ընթացքի ապահովման պատասխանատուների կողմից, տեսանելի չէ։
Այնինչ սա ուղղակիորեն ազգային անվտանգության հարց է։
«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանն այս մասին խոսել է Արաբկիր վարչական շրջանում՝ քարոզարշավի ընթացքում։