Նաիրա Զոհրաբյանը մեկնաբանել է «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցչի դանակահարությունը
ՀասարակությունՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ երեկ Մասիսում տեղի ունեցած «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցչի դանակահարությունը քաղաքական ենթատեքստ ունի։
««Ծառուկյան» դաշինքի ակտիվիստը դանակահարվել է Մասիսի ՀՀԿ թեկնածու Մուրադ Մուրադյանի թիմակցի կողմից: Երեկ շատ ծանր վիրահատություն է տարել։
Սա հերթական վկայությունն է, որ որոշ թեկնածուների, մարդկանց համար մեկ քվեն ավելի թանկ է, քան մարդու կյանքը։ Կարող ենք ասել, որ քաղաքական ուժերն ընտրությունները փորձում են վերածել գլադիատորական մարտերի»,-ասել է Զոհրաբյանը։