«Սամվել Բաբայանը վտանգ է ներկայացնում Հայաստանի համար»․ ամերիկացի քաղաքագետ
ՔաղաքականությունԱյսօր, երբ ավարտվել են Եվրամիության հետ պաշտոնական Երևանի բանակցությունները նոր համաձայնագրի շուրջ, և փաստաթուղթը նախապատրաստվում է ստորագրման, սպասումները Հայաստանից ավելի մեծ են լինելու: Եթե Հայաստանի իշխանությունները կրկին չարդարացնեն սպասումները և չկարողանան կազմակերպել ազատ ու արդար ընտրություններ, և ընտրությունները կեղծվեն, դա լրջորեն կվնասի Եվրամիության հետ հարաբերություններին և կավելացնի Հայաստանի խոցելիությունը: Բայց Հայաստանի իրական մարտահրավերը երկրի ներսում է, ոչ թե արտաքին հարաբերություններում: Հայաստանը այլ ելք չունի՝ երկրի ներսում բարեփոխումներ իրականացնելուց բացի՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտարարեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը՝ խոսելով Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ներքաղաքական համատեքստի և սկսված նախընտրական զարգացումների մասին:
շարունակությունն՝ սկզբնաղբյուրում